Վերջին թարմացումը May 15, 2012, 4:29 pm
Կայքի քարտեզը  |  English   |         
ՄԵՐ ՄԱՍԻՆ 
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ 
ՖԻԼԱՏԵԼԻԱ 
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 
ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ 
Նոյենբեր 16 (2011)   “Հայփոստ” ՓԲԸ-ն հայտարարում է մրցույթ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ (օրինակելի ձև)

"Հայփոստ" Փակ բաժնետիրական ընկերության կողմից Փոստային Ավտոմատացված միջուկի, ֆրոնտ և բաք-ենդ ծրագրային ապահովման համակարգի ձեռքբերման նպատակով կազմակերպվող մրցույթի

1. Սույն հայտարարության տեքստը հաստատված է "Հայփոստ" ՓԲԸ (այսուհետ նաև՝ Պատվիրատու) Գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի հրամանով ձևավորված մրցույթի հանձնաժողովի 15.11.2011թ-ի թիվ 1 որոշմամբ և հրապարակվում է "Գնումների մասին" ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի համաձայն:
2. Մրցույթի ծածկագիրը՝ ՀՓ-ՓԱՀԳՄ-11/11
3. Պատվիրատուի գտնվելու վայրն է ք. Երևան, Սարյան 22 հասցեն:
4. Պատվիրատուն հայտարարում է "Հայփոստ" ՓԲԸ գնումների գործընթացի կազմակերպման կարգ՚-ով սահմանված մրցույթի ընթացակարգ՝ Ընկերության ՙՓոստային Ավտոմատացված միջուկի, ֆրոնտ և բաք-ենդ ծրագրային ապահովման համակարգի՚ ձեռքբերման նպատակով:
5. Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել համապատասխան գնման պայմանագիր (այսուհետ՝ Պայմանագիր), որի նախագիծը կցված կլինի սույն հայտարարության հիման վրա տրամադրվող հրավերին:
6. Կնքվելիք Պայմանագրի կատարման պահանջվող ժամկետը պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև ծրագրային համակարգի ամբողջությամբ ներդրուման համար պահանջվող ժամանակահատվածն է:
7. Ցանկացած անձ, կարող է մասնակցել մրցույթին: Մրցույթին մասնակցելու իրավունքի սահմանափակումները "Գնումների մասին" ՀՀ օրենքի հիման վրա սահմանված են "Հայփոստ" ՓԲԸ գնումների գործընթացի կազմակերպման կարգով և սույն հայտարարությանը կից տրամադրվող մրցույթի հրավերով:
8. Հնարավոր մասնակիցները կարող են մրցույթի հայտ ներկայացնել մինչև սույն հայտարարության հրապարակման օրվան հաջորդող 12–րդ օրացուցային օրը՝ ժամը 11:00-ն: Եթե սույն կետով նախատեսված մրցույթի հայտարարության օրվան հաջորդող 12-րդ օրացուցային օրը համընկնում է օրենքով սահմանված ոչ աշխատանքային օրվա հետ, ապա մրցույթի հայտերի ներկայացման վերջնաժամկետը համարվում է ոչ աշխատանքային օրվան հաջորդող աշխատանքային օրվա ժամը 110.00-ն:
9. Մրցույթի հրավեր ստանալու համար մասնակիցը կարող է դիմել Պատվիրատուին և մեկօրյա ժամկետում ստանալ հրավեր: Մասնակիցը կարող է Մրցույթի հայտ ներկայացնել առանց հրավեր ստանալու: Մրցույթի հրավերը հրապարակված կլինի "Հայփոստ" ՓԲԸ ինտերնետային կայքի "Նորություններ" բաժնում: "Հայփոստ" ՓԲԸ ինտերնետային կայքի հասցեն է www.haypost.am:
10. Հայտերը ներկայացվում են հայերեն և/կամ անգլերեն լեզվով: Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել հրավերով սահմանված պահանջներին համապատասխան և կցել հրավերով սահմանված փաստաթղթերը:
11. Մրցույթի անցկացման, հայտերի ներկայացման, հաղթողին որոշելու ինչպես նաև մրցույթի ընթացակարգին վերաբերվող այլ գործընթացները նկարագրված են "Հայփոստ" ՓԲԸ գնումների գործընթացի իրականացման կարգում և սույն հայտարարությանը կից տրամադրվող հրավերում
12. Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել "Հայփոստ" ՓԲԸ-ի ք. Երևան, Սարյան 22 հասցեում գտնվող գլխամասային գրասենյակ, 5-րդ հարկ, Գնումների վարչություն կամ էլեկտրոնային եղանակով ուղարկել artak.vardanyan@haypost.am էլեկտրոնային հասցեին:
13. Մրցույթի ընթացակարգի վերաբերյալ բողոքները ներկայացվում են Գնումների աջակցման կենտրոն ք. Երևան, Կոմիտասի 54/բ հասցեով:

Հավելված 1 
Հավելված 2 

"Հայփոստ" ՓԲԸ


 

 

Տեղեկատու
Հեռ.` 374(10)514-514









 






Հասցե` 0010 ք. Երեւան, Վազգեն Սարգսյան 26/1 «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ, 411 սենյակ ,
Աշխատանքային ժամեր: Երկուշաբթի-ուրբաթ` 9:00-ից մինչեւ 18:00,
Ընդմիջում` 13.00-14.00,
Հեռախոս` (37410) 58-23-22, 58-23-21,
Ֆաքս` (37410) 58-24-21