Վերջին թարմացումը May 15, 2012, 4:29 pm
Կայքի քարտեզը  |  English   |         
ՄԵՐ ՄԱՍԻՆ 
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ 
ՖԻԼԱՏԵԼԻԱ 
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 
ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ 
Նոյենբեր 28 (2011)   Հայփոստ և Ռուսաստանի փոստ. նոր քայլ` դեպի համագործակցության խորացում

Վերջերս <Հայփոստ Թրաստ Մենեջմենթի> եւ <Հայփոստ>-ի պատվիրակությունը Մոսկվայում հանդիպում է ունեցել Ռուսաստանի փոստի ղեկավարության հետ, որտեղ պայմանավորվածություններ են ձեռք բերվել համագործակցության առաջիկա խորացման, համագործակցության որակական նոր փուլի անցման շուրջ: Նախատեսվում է ակտիվացնել արդեն գործող մեխանիզմները երկու երկրների փոստային օպերատորների միջև, որի արդյունքում դրամական փոխանցումները, ծանրոցները, նամակները և փոստային մյուս առաքանիներն ու ծառայությունները ավելի արագ և օպերատիվ կհասնեն հասցեատիրոջը:

Ռուսաստանի և Հայաստանի փոստային օպերատորները կզարգացնեն երկու երկրների միջև արագ փոխանցումները և կմեծացնեն փոխանցումների ծավալը: Ազգային փոստային օպերատորների համագործակցության հեռանկարները քննարկել են հավատարմագրային կառավարիչ ընկերության` “Հայփոստ թրասթ մենեջմենթ”-ի գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, “Հայփոստ”-ի տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը և Ռուսաստանի փոստի ղեկավարի տեղակալ Իգոր Մանդրիկինը:

Հանդիպման մասնակիցները որոշում են ընդունել արագ դրամական փոխանցումների կազմակերպման և փոստային փոխանակման կատարելագործման հարցերով երկու աշխատանքային խմբերի ստեղծման մասին:

Հայաստանում փոստային բաժանմունքների քանակն ավելի քան 2 անգամ գերազանցում է բոլոր առևտրային բանկերի գրասենյակների ընդհանուր թիվը. ըստ որում, փոստային բաժանմունքների մեծ մասը կենտրոնացված է մարզերում և գյուղական համայնքներում:

Միջազգային դրամական փոխանցումների տեխնոլոգիական զարգացումը Ռուսաստանի և Հայաստանի փոստային օպերատորների կայուն շուկայական դիրքերի երաշխիքն է: Դիտարկվող առաջարկների շարքում է երկրների միջև անհասցե փոխանակումների տեխնոլոգիայի ներմուծումը:

Հեռահար առևտրի զարգացումը, որը պետք է հանգեցնի առաքանիների թվի աճին, ևս մեկ խնդիր է, որ կանգնած է Հայաստանի և Ռուսաստանի փոստային օպերատորների առջև: Դրա համար նախատեսվում է Ռուսաստանի և Հայաստանի փոստային օպերատորների կատալոգներում ապրանքների փոխադարձ ներկայացումը: Ծրագրվում է ավելացնել EMS փոխանցումների ծավալը` ի հաշիվ կորպորատիվ հաճախորդների համար հատուկ ծրագրերի:


 

 

Տեղեկատու
Հեռ.` 374(10)514-514









 






Հասցե` 0010 ք. Երեւան, Վազգեն Սարգսյան 26/1 «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ, 411 սենյակ ,
Աշխատանքային ժամեր: Երկուշաբթի-ուրբաթ` 9:00-ից մինչեւ 18:00,
Ընդմիջում` 13.00-14.00,
Հեռախոս` (37410) 58-23-22, 58-23-21,
Ֆաքս` (37410) 58-24-21