“Գրի’ր նամակ, վերականգնի’ր ավանդույթը” կարգախոսը կրող նախաձեռնությունը “Հայփոստ”-ը հանձն է առել Ամանորի նախաշեմին` փորձ անելով նոր շունչ տալ ձեռագիր նամակներ գրելու և բացիկներ ուղարկելու ջերմ ու բարի ավանդույթին:
Դեկտեմբերի 26-ից մինչև հունվարի 6-ը յուրաքանչյուր ոք կարող է գալ “Հայփոստ”-ի թիվ 0010 փոստային բաժանմունք (Հանրապետության հրապարակ) և, ստանալով նվեր ամանորյա թեմատիկ բացիկ, անվճար ուղարկել դրանք իրենց հարազատներին և ընկերներին:
Հարկ է նշել, որ այս ակցիան շարունակական է լինելու, և “Հայփոստ”-ը անվճար բացիկներ ուղարկելու հնարավորություն կընձեռի նաև այլ տոներին: