Վերջին թարմացումը February 3, 2012, 10:20 am
Կայքի քարտեզը  |  English   |         
ՄԵՐ ՄԱՍԻՆ 
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ 
ՖԻԼԱՏԵԼԻԱ 
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 
ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ 
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ > ՓՈՍՏԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ > Դրամական փոխանցումներ > CONTACT միջազգային դրամական փոխանցումների համակարգ
CONTACT միջազգային դրամական փոխանցումների համակարգ

CONTACT համակարգը ունի ավելի քան 40.000 սպասարկման կետեր աշխարհի 90 երկրներում և մոտ 5.000 սպասարկման կետեր Ռուսաստանի Դաշնությունում: CONTACT դրամական փոխանցումների համակարգը հանդիսանում է առաջինը Ռուսաստանի Դաշնությունում, որը առանց բանկային հաշիվների բացման, դրամական փոխանցումներ է իրականացնում ֆիզիկական անձանց համար: Այս համակարգը հիմնադրվել է «РУССЛАВБАНК»-ի կողմից 1999թ-ին:
CONTACT համակարգով գումարը ստացողին կհասնի 3-24 ժամվա ընթացքում:
CONTACT համակարգը համապատասխանում է ISO9001:2008–ի որակի չափանիշնեին:
CONTACT համակարգով փոխանցումները կարող եք կատարել Ռուսական ռուբլիով, ԱՄՆ դոլարով և եւրոյով:
CONTACT համակարգով փոխանցումները կատարել է կատարել VISA եւ MasterCard-ի միջոցով:
CONTACT համակարգով փոխանցումները կատարելիս միջնորդավճարը գանձվում է փոխանցողից
        1.5%, եթե փոխանցվող գումարը չի գերազանցում 160000 RUR /Ռուսաստանի տարածքում/
        2400 RUR, եթե փոխանցվող գումարը 160001RUR-350000 RUR-ի սահմաններում է/Ռուսաստանի տարածքում/
         2% մինչեւ 175000 RUR կամ մինչեւ 4950USD/ EUR փոխանցելու դեպքում /ԱՊՀ երկրների տարածքում/
        3500RUR, եթե փոխանցվող գումարը 175001RUR- 350000 RUR-ի սահմաններում է/ԱՊՀ երկրների տարածքում/
        99 USD/ EUR, եթե փոխանցվող գումարը 4951USD/ EUR - 10000USD/ EUR սահմաններում է /ԱՊՀ երկրների տարածքում/
CONTACT համակարգով փոխանցումներ իրականացնելու համար փոխանցման նվազագույն սահմանաչափ նախատեսված չէ:
Ի՞նչպես ուղարկել        
        Հայտնեք փոստային բաժանմունքի աշխատակցին ստացողի անունը, ազգանունը
        Ներկայացրեք անձը հաստատող փաստաթուղթ /անձնագիր կամ այլ փաստաթուղթ /
        Փոստային բաժանմունքի աշխատակիցը կլրացնի փոխանցման դիմումը և կտրամադրի նույնականացման համարը
        Վճարեք փոխանցման գումարը և միջնորդավճարը
        Տեղեկացրեք ստացողին փոխանցումը տրամադրող կետի հասցեն, գումարը և փոխանցման նույնականացման համարը
Ի՞նպես ստանալ
        Այցելեք մոտակա փոստային բաժանմունք
        Ներկայացրեք անձը հաստատող փաստաթուղթը /անձնագիր կամ այլ փաստաթուղթ /
        Ներկայացրեք փոխանցման նույնականացման համարը եւ նշեք փոխանցված գումարի չափը
        Ստացեք գումարը /գումարը տրամադրելուց միջնորդավճար չի գանձվում/
Փոխանցման տվյալների փոփոխումը, չեղյալացումը իրականացվում է անվճար` համաձայն ուղարկողի գրավոր դիմումի:

Կատարված փոխանցումը չի կարող չեղյալ համարվել, եթե այն վճարվել է ստացողին եւ ստացողը հրաժարվում է վերադարձնել այն:

Համակարգի սպասարկման կետրի և այլ տեղեկատվության վերաբերյալ տեղեկություն կարող եք ստանալ http://www.contact-sys.com ինտերնետային կայքի միջոցով կամ զանգահարելով 514-526 հեռախոսահամարով:

“ՀայՓոստ” ՓԲԸ-ը պարտավոր է տրամադրել հաճախորդին յուրաքանչյուր փոխանցման կատարումը հաստատող փաստաթուղթ, որտեղ նշված է փոխանցվող գումարի չափը, արժույթը, միջնորդավճարի չափը և այլ մանրամասներ:
 

 

Տեղեկատու
Հեռ.` 374(10)514-514









 






Հասցե` 0010 ք. Երեւան, Վազգեն Սարգսյան 26/1 «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ, 411 սենյակ ,
Աշխատանքային ժամեր: Երկուշաբթի-ուրբաթ` 9:00-ից մինչեւ 18:00,
Ընդմիջում` 13.00-14.00,
Հեռախոս` (37410) 58-23-22, 58-23-21,
Ֆաքս` (37410) 58-24-21