Վերջին թարմացումը February 3, 2012, 10:20 am
Կայքի քարտեզը  |  English   |         
ՄԵՐ ՄԱՍԻՆ 
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ 
ՖԻԼԱՏԵԼԻԱ 
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 
ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ 
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ > ՓՈՍՏԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ > Դրամական փոխանցումներ > IFS/STEFI դրամական փոխանցումների փոստային համակարգ
IFS/STEFI դրամական փոխանցումների փոստային համակարգ

IFS/ STEFI համակարգը բացառապես փոստային դրամական փոխանցումների համակարգ է, որը իրականացվում է Միացյալ ազգերի կազմակերպության Համաշխարհային փոստային օպերատորների միության հովանու ներքո: Այս համակարգով դրամական փոխանցումները տրամադրվում են միայն <<ՀայՓոստ>> ՓԲԸ կողմից:
IFS/ STEFI փոստային դրամական փոխանցումների համակարգի միջոցով հնարավոր է դրամական փոխանցումներ կատարել Ռուսաստանի Դաշնության, ԱՊՀ եւ Եվրոպական երկրների սպասարկման կետերում:
IFS/ STEFI փոստային դրամական փոխանցումները կարելի է կատարել Ռուսական ռուբլիով, ԱՄՆ դոլարով և եւրոյով:

IFS/ STEFI փոստային դրամական փոխանցումների համակարգի սակագները կազմում են ուղարկվող գումարի 4%-ը միջազգային փոխանցումների դեպքում, 2-3 %-ը տեղական փոխանցումների դեպքում /կախված ֆիզիկական, թե իրավաբանական անձ է փոխանցում/:

IFS/ STEFI փոստային դրամական փոխանցումների համակարգով փոխանցումներ իրականացնելու համար փոխանցման սահմանաչապ նախատեսված չէ:

Փոխանցման տվյալների փոփոխումը, չեղյալացումը իրականացվում է անվճար` համաձայն ուղարկողի գրավոր դիմումի:

Ի՞նչպես ուղարկել

      Ուղարկողը ներկայանում է փոստային բաժանմունք եւ լրացնում է ԷՓ 1 ձևըª
        փոխանցվող գումարի չափը
        ստացողի անունը, ազգանունը
        ստացողի հասցեն ամբողջությամբ կամ ցպահանջ
        ուղարկողի անունը, ազգանունը կամ ձեռնարկության անվանումը
        ուղարկողի հասցեն
      Վճարում է փոխանցվող գումարի միջնորդավճարը
Ի՞նպես ստանալ
      Հաճախորդը փոստային բաժանմունքից տեղեկություն է ստանում փոխանցման մասին
      Հաճախորդը ներկայանում է փոստային բաժանմունք
      Ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ
      Ստանում է գումարը /գումարը տրամադրելուց միջնորդավճար չի գանձվում/

IFS/ STEFI փոստային դրամական փոխանցումների համակարգի միջոցով փոխանցումը հասանելի է դառնում 5-10 րոպեից: Փոխանցումը համակարգում պահպանվում է մեկ ամիս:

IFS/ STEFI փոստային դրամական փոխանցումները վճարվում են ՀՀ դրամով:

Համակարգի սպասարկման կետրի և այլ տեղեկատվության վերաբերյալ տեղեկությունը կարող եք ստանալա http://www.ptc.upu.int/ps/ifs_stefi.shtml ինտերնետային կայքի միջոցով կամ զանգահարելով 514-577 հեռախոսահամարին:

“ՀայՓոստ” ՓԲԸ պարտավոր է տրամադրել հաճախորդին յուրաքանչյուր փոխանցման կատարումը հաստատող փաստաթուղթ, որտեղ նշված է փոխանցվող գումարի չափը, արժույթը, միջնորդավճարի չափը և այլ մանրամասներ:

 

 

Տեղեկատու
Հեռ.` 374(10)514-514









 






Հասցե` 0010 ք. Երեւան, Վազգեն Սարգսյան 26/1 «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ, 411 սենյակ ,
Աշխատանքային ժամեր: Երկուշաբթի-ուրբաթ` 9:00-ից մինչեւ 18:00,
Ընդմիջում` 13.00-14.00,
Հեռախոս` (37410) 58-23-22, 58-23-21,
Ֆաքս` (37410) 58-24-21