Վերջին թարմացումը September 7, 2010, 10:10 am
Կայքի քարտեզը  |  English   |         
ՄԵՐ ՄԱՍԻՆ 
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ 
ՖԻԼԱՏԵԼԻԱ 
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 
ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ 
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ > ՓՈՍՏԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ > Սոցիալական վճարումների կատարում
Սոցիալական վճարումների կատարում

Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի «Սոցիալական ապահովության առանձին ծրագրերի վճարման հետ կապված ծառայություններ՚ ծրագրով նախատեսված միջոցների շրջանակներում Հայփոստ ՓԲԸ-ն իրականացնում է 2009 թվականի պետական բյուջեով սահմանաված հետեւյալ տեսակի սոցիալական վճարումները՝
      Ընտանեկան նպաստ և միանվագ դրամական օգնություն
      Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ
      Երեխայի ծննդյան միանվագ նպաստե
      Հայաստանի զոհված ազգային հերոսի կամ Մարտական խաչ շքանշանով հետմահու պարգևատրված անձանց ընտանիքներին նպաստ
      ՎՏԲ-Հայաստան ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիներին, մինչև 1993 թ-ի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում
Այս վճարումները հետեւյալ կերպ են մատուցվում՝
      Նպաստները վճարվում է նպաստառուին` իր բնակության վայրում, «ՀայՓոստ՚ ՓԲԸ փոստային բաժանմունքների միջոցով:
      Նպաստները վճարվում է «ՀայՓոստ՚ ՓԲԸ փոստային բաժանմունքների փոստատարների տուն առաքելու միջոցով (քաղաքացու պահանջով այն կարող է վճարվել նաև բաժանմունքում):
      Այն դեպքում, երբ նպաստառուն չի կարող ստորագրել գումարի ստացման համար, ապա վճարումը կարող է կատարվել նաև օրինական ներկայացուցչին, որի անձը հաստատող փաստաթղթի տվյալները լրացվում են ցուցակում:
      Յուրաքանչյուր վճարման ժամանակ փոստատարը նախապես պահանջում է ստացողի անձնագիրը, համեմատում և անձնագրի տվյալները լրացնում է ցուցակի համապատասխան տողում:
      Եթե փոստատարը վճարման պահին պարզում է, որ նպաստառուն մահացել է, վճարում չի կատարում:

Գործազրկության նպաստի վճարումը իականացվում է հետեւյալ կերպ՝
      Նպաստները վճարվում է նպաստառուին «ՀայՓոստ՚ ՓԲԸ փոստային բաժանմունքներում.
      Նպաստառու գործազուրկին` անձը հաստատող փաստաթղթի հիման վրա,
      Նպաստառու գործազուրկի փոխարեն, այլ անձին` նպաստառու գործազուրկի կողմից տրված լիազորագրի և լիազորագիր ներկայացնողի անձը հաստատող փաստաթղթի հիման վրա.
      Նպաստառու գործազուրկի մահվան դեպքում նրա ընտանիքի չափահաս անդամին, կամ մահացածի կնոջը (ամուսնուն), ծնողներից որևէ մեկին կամ անչափահաս երեխաների օրինական ներկայացուցչին` վերջիններիս անձնագրի և գործազուրկի մահվան վկայականի հիման վրա:
«ՀայՓոստ՚ ՓԲԸ-ն ՀՀ մարզերում իրականացնում է կենսաթոշակների, «ժողովրդական՚ պատվավոր կոչման արժանացած անձանց պատվովճարի, վետերանների պատվովճարի, դրամական օգնության, առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման և սոցիալական այլ ծրագրերի վճարումներ:
      Վճարումները իրականացվում է ՀՀ քաղաքացիներին բնակության վայր առաքելու միջոցով 7 աշխատանքային օրվա ընթացքում, Սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժնի կողմից ներկայացվող ցուցակներով:

 

 

Թեժ Գիծ
Հեռ.` 374(10)514-514