Վերջին թարմացումը September 7, 2010, 10:10 am
Կայքի քարտեզը  |  English   |         
ՄԵՐ ՄԱՍԻՆ 
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ 
ՖԻԼԱՏԵԼԻԱ 
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 
ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ 
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ > ԿՈՄԵՐՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ > Ուղիղ փոստային առաքում
Ուղիղ փոստային առաքում

Ուղիղ փոստային առաքում

Լավագույն օգնականը Ձեր բիզնեսում

Երբեմն լսելի լինելու ընդամենը մեկ հնարավորություն ես ունենում, ուստի պետք է վստահ լինես, որ տարբերվում ես ամբոխից:
Ուղիղ փոստային առաքման ծառայությունը հանդիսանում է նոր և հետաքրքրություն ներկայացնող հաճախորդներ ներգրավվելու արագ և արդյունավետ ճանապարհ:
Ուղիղ փոստային առաքման ծառայությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետություն ազգային փոստային օպերատոր հանդիսացող Հայփոստ ՓԲԸ-ն: Ուղիղ փոստային առաքման ծառայությունը հնարավորություն է ընձեռում Ձեր հաճախորներին առաքելու պարբերաբար տրամադրվող բանկային հաշիվներ և պլաստիկ քարտեր, իրականացնում է ծրարավորում և այլ տպագիր նյութերի ուղարկում, ինչպես նաև, բաժանելով գովազդատեղեկատվական նյութեր, սեղմ ժամկետներում ապահով և վստահելի կերպով Ձեր հավանական հաճախորդներին է ներկայացնում Ձեր իսկ արտադրանքը կամ Ձեր կողմից մատուցվող ծառայությունը:
Առաքումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության տարածքում ավելի քան 900փոստային բաժանմունքների միջոցով:
Մենք կարող ենք օգտակար լինել ընկերություններին կարգավորել իրենց տվյալների շտեմարանը, ուղիղ փոստային առաքման ծառայությունը և հաճախորդների հետ հարաբերությունները: Մեր ծառայությունները մշակված են այնպես, որ օգնեն ընկերություններին կրճատել ծախսերը, խնայել ժամանակը և ստանալ առավելագույն արդյունք ուղարկված փոստից, ինչը ենթադրում է գտնել և պահել հավատարիմ և շահաբեր հաճախորդներ:

Ուղիղ փոստային առաքման ծառայության տեսակներն են`

  • Հասցեական փոստային առաքման ծառայություն /պատվիրված նամակներ/- հանդիսանում է մի կատարյալ ռեսուրս, երբ Դուք ցանկանում եք իրականացնել հասցեական նամակների պրոֆեսիոնալ առաքում Ձեր հավանական հաճախորդներին: Երբ Դուք ուղարկում եք բիզնես նամակներ, ծրարը հանդիսանում է Ձեր և Ձեր հաճախորդի միջև առաջին շփումը և այն կարծիք է ստեղծում նամակի բովանդակության վերաբերյալ: Ձեր ծրարի արտաքին տեսքից է նաև կախված, թե որքան ճշտորեն և արագ մենք կարող ենք տեղ հասցնել Ձեր նամակը:

  • Հայփոստի միջոցով Ձեր հաճախորդներին ուղարկեք Ձեր բիզնես նամակները և այլ հասցեկան առաքմամբ ուղարկվող փաստաթղթեր հատուկ ցածր գնով:

  • Անհասցե փոստային առաքման ծառայություն – Պարզ և վստահելի ծառայություն, երբ անհասցե առաքման եղանակով իրականցվում է տեղեկատվական և գովազդային նյութերի բաշխում, որոնք նախատեսված չեն կոնկրետ հասցեների համար, և որոնց պարունակությունը թույլատրելի է գործող օրենքով, բարոյական նորմերով և բխում է Հայփոստի գործարարական շահերից: Այսպիսի նյութերը կարող են առաքվել փոստարկղեր, տների, բիզնես և գրասենյակային, ինչպես նաև այլ կառուցների փոստարկղեր կամ անվանական արկղեր Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում: Սա հաղորդակցման կատարյալ միջոց է, երբ անհրաժեշտ է կապ հաստատել հավանական հաճախորդների հետ, բայց չունեք նրանց անունն ու հասցեն կամ ցանկանում եք ցածր գնով հաղորդակցվել որևէ աշխարհագրական տարածքում գտնվող հաճախորդների հետ:

  • Օգտվեք Հայփոստի Անհասցե առաքման ծառայությունից թիրախավորելու որևէ աշխարհագրական տարածք և ներառեք հատուկ առաջարկ, որը կխրախուսի սպառողներին տրամադրել իրենց տվյալները, և որոնք Դուք կարող եք օգտագործել Ուղիղ փոստային առաքման արշավներում:

    Ի՞նչ կարող եք ուղարկել

  • Չծալված փաստաթղթեր /բանկային քաղվածքներ, ծանուցագրեր, տարեկան հաշվետվություններ/
  • Տեղեկատվական նյութեր /բուլետեններ, տեղեկատվական թերթիկներ/
  • Շահույթ չհետապնդող կազմակերպությունների, քաղաքական կուսակցությունների և շարժումների, ինչպես նաև անհատների կողմից ուղարկվող գովազդային թերթիկներ, գովազդային նյութեր, կատալոգներ
  • Քաղաքական Political use /ձայներ հավաքել և թիրախավորել քվեարկողների որոշակի խմբեր/
  • Գործարարությունից գործարարություն /բիզնես արտադրանքների և ծառայությունների զարգացում/


  • Ինչպե՞ս անել դա

    Բեռնավորիր դիմումը…

    Ի՞նչ կարող եք շահել Դուք

  • Հարմար գին - ամենաարդյունավետ անհասցե առաքման մոտեցումը հաճախորդներին
  • Փոստային առաքանիների բաշխման ժամանակը` համաձայն հաճախորդի պահանջների և ցանկության
  • Խմբերի Թիրախավորում` տեղեկատվական թերթիկների բաշխումն իրականացվում է այն տարածքներում, որոնք մշտապես ընտրվում են հաճախորդների կրիքներից ելնելով
  • Բարձրորակ, արագ և վսահելի լիարժեք ծառայություն մեկ աղբյուրից
  • Գրավիչ սակագներ
  • Մեծ թվով հատուկ հավելյալ ծառայություններ /ավտոմատացված ծալում, առաքանու ծրարավորում, հասցեների և լոգոտիպի տպագրում, Հայփոստի հաճախորդների տվյալների շտեմարանից հասցեների տեսակավորում և տրամադրում/:


  • Հատուկ հավելյալ ծառայություններ տեսակներն ու գները Յուրաքանչյուր առաքանու արժեքը (ՀՀ դրամ)
    Ավտոմատացված ծալում
    Թղթի վրա նամակն այնպես է գրվում, որ հարմար լինի այն ուղարկել
    7
    Ավտոմատացված ծրարավորում C65 ձևաչափի ծրարով
    Թղթի ներդրում ծրարների մեջ, դրանց կնքում, ինչպես նաև հնարավոր է մի քանի թերթերի ծալում և ներդում
    10
    Ավտոմատացված ծրարավորում C5 ձևաչափի ծրարով
    Թղթի ներդրում ծրարների մեջ, դրանց կնքում, ինչպես նաև հնարավոր է մի քանի թերթերի ծալում և ներդում
    20
    Ավտոմատացված ծրարավորում C4 ձևաչափի ծրարով
    Թղթի ներդրում ծրարների մեջ, դրանց կնքում, ինչպես նաև հնարավոր է մի քանի թերթերի ծալում և ներդում
    20
    Յուրաքանչյուր լրացուցիչ ներդրանք
    Ծրարը կարող է պարունակել մեկից ավելի թերթեր
    5
    Յուրաքանչյուր ավելացող մինչև 20 գր.
    20
    Լոգոտիպի տպարգրում
    Առաքանու վրա ուղարկող ընկերության լոգոյի տպագրում
    10
    Հետադարձ հասցեի տպագրում
    Առաքանու վրա ուղարկող ընկերության հասցեի տպագրում ծրարի վերևի ձախ անկյունում
    5
    Ստացողի հասցեի տպագրում
    Առաքանու վրա ստացող ընկերության հասցեի տպագրում ծրարի ներքևի աջ անկյունում
    5
    Ծանուցագիր CN 07
    Ուղարկողը ստանում է առաքանու առաքումը հավաստող գրավոր հաստատում /առաքվել է , ետ է ուղարկվում/
    200
    C65/114*229/ Ծրարի արժեք
    30
    C5 Ծրարի արժեք
    50
    C4 Ծրարի արժեք 70
    Յուրաքանչյուր ավելացող մինչև 20 գր. 20
    "Պատվիրված" ձևակերպում 40
    Հայփոստի հաճախորդների տվյալների շտեմարանից հասցեների տեսակավորում և տրամադրում * 15

    *Հաճախորդների տվյալների շտեմարան
    Հայփոստը կարող է օգնել Ձեզ ստանալ զգալի շահ մարքեթինգային գործունեություն իրականացնելիս, ինչպես նաև կարող է օգնել Ձեզ ձեռք բերել նոր հաճախորդներ և իմանալ ավելին ներկա հաճախորդների մասին: Ձեր հաճախորդները Ձեր բիզնեսի շարժիչ ուժն են: Նոր հաճախորդներ գտնելը ավելի ծախսատար է, քան /շատ հաճախ/ ներկա հաճախորդների հետ ավելի լայն համագործակցությունը: Ուստի ողջամիտ քայլ կլինի ամուր կապեր հաստատել ներկա հաճախորդների հետ:
    Մեր տվյալների շտեմարանը Ձեզ այնպիսի տեղեկատվություն կտրամադրի, որով Դուք`
    • Երես առ երես կհաղորդակցվեք Ձեր հաճախորդների հետ
    • Կճանաչեք Ձեր հավանական գնորդներին
    • Կսահմանեք հաճախորդների կարիքներն ու նախապատվությունները
    • Առավել արդյունավետորեն կթիրախավորեք Ձեր արտադրանքը, ծառայությունները և մարքեթինգային հաղորդակցումը
    • Մոնիթորինգի կենթարկեք Ձեր ապրանքատեսակի զարգացմանն ուղղված գործունեության արդյունավետությունը
    • Կորոշեք յուրաքանչյուր հաճախորդի գնումների շրջանակը
    Տվյալների շտեմարանը Ձեզ հնարավորություն կընձեռի վերլուծել Ձեր ներկա հաճախորդների ժողովրդագրությունը, այնուհետև Դուք կարող եք օգտագործել այս տեղեկատվությունը նոր և նմանատիպ հատկանիշներ ունեցող հաճախորդներ գտնելու համար:


    Հասցեական փոստային առաքման ծառայության սակագները
    Ծառայությունների սակագները նվազում են ուղարկվող նյութերի քանակների աճմանը զուգընթաց
    Յուրաքանչյուր առաքանու արժեքը (ՀՀ դրամ)
    <100 125
    101-500 120
    501-1000 115
    1001-3000 110
    3001-5000 105
    5001-10000 100
    10000 և ավելի 95
    Սակագները ներկայացված են առանց ԱԱՀ-ի-Առաքման սակագները հաշվարկված են մինչև 20գր. քաշ ունեցող առաքանու համար - Սակագները գործում են ՀՀ սահմաններում


    Մանրամասն տեղեկությունների համար
    Մեր փորձառու թիմը պատրաստ է հոգալ ձեր կարիքները և տրամադրել ձեզ համար ճիշտ լուծում: Եթե դուք ցանկանում եք ավելին իմանալ մեր աշխատանքի մասին և ինչ կարող ենք մենք ձեզ առաջարկել-զանգահարեք մեզ կամ ուղարկեք էլեկտրոնային նամակ`

    Հեռ.` +374 10 514 542// +374 10 514 548
    Էլ-փոստ` directmail@haypost.am
     

     

    Թեժ Գիծ
    Հեռ.` 374(10)514-514