Վերջին թարմացումը February 3, 2012, 10:20 am
Կայքի քարտեզը  |  English   |         
ՄԵՐ ՄԱՍԻՆ 
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ 
ՖԻԼԱՏԵԼԻԱ 
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 
ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ 
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ > ԿՈՄԵՐՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ > Անշարժ գույք
Անշարժ գույք

Անշարժ գույք"Հայփոստ" ՓԲԸ-ն` հանդիսանալով, փոստային բաժանմունքների ամենամեծ ցանց ունեցող կազմակերպություն Հայաստանում և շահագրգռված լինելով իր բաժանմունքներ այցելող հաճախորդներին տարբեր տեսակի որակյալ ծառայություններ մատուցելու մեջ, հնարավորություն է ընձեռում իրավաբանական անձանց առևտրային շահագործում և օգտագործում իրականացնելու "Հայփոստ" ՓԲԸ-ին պատկանող տարածքներում մանրածախ առևտրի իրավունքի փոխանցման հիմքերով առևտրային գործունեություն ծավալելու:

"Հայփոստ" ՓԲԸ-ի Կոմերցիոն վարչության անշարժ գույքի բիզնես միավորը կազմակերպում է Հայփոստին պատկանող կոմերցիոն նպատակներով առանձնացված տարածքների վարձակալական հիմունքներով տրամադրման գործընթացը:
Հատկանշական է, որ կոմերցիոն տարածքների մակերեսաները տատանվում են մոտավորապես 2քմ-ից մինչև 300քմ, ունեն լայն աշխարհագրություն, առանձնանում են ամենատարբեր նախագծային կառուցվածքներով, հարմար և մատչելի են կոմերցիոն տեսանկյունից:
Գործընկերների կողմից օգտագործվող տարածքների արժևորման գործում կարևոր և նշանակալի դեր ունի տվյալ տեղամասի բաժանմունքը: Փոստային բաժանմունք այցելող յուրաքանչյուր քաղաքացի պոտենցիալ հաճախորդ է բաժանմունքին կից տարածքներում գործող բիզնեսի համար: Այս պարզ պատճառով տարածքը կոմերցիոն նպատակով շահագործելը հնարավորություն է ընձեռում անշարժ գույքի շուկայում առաջարկվող կոմերցիոն տարածքների ցուցակում ուրույն տեղ զբաղեցնել` չունենալով մրցակիցներ: Առանձնահատուկ հնարավորություն է ընձեռնված գործընկերներին առաջարկել մի քանի նույնատիպ կոմերցիոն տարածքներ ցանցային բիզնես կազմակերպելու համար:


Գործընթաց
  • Քննարկվում է դիմում հայտը
  • Սահմանվում է վարձավճարի չափը (ըստ գոտիների)
  • Նախապես գույքագրվում է տարածքում առկա գույքը
  • Լուսանկարի միջոցով ամրագրվում է նախնական վիճակը
  • Կազմվում է հանձնման-ընդունման ակտ
  • Կնքվում է վարձակալության պայմանագիր
  • Հաշվի են առնվում տվյալ անշարժ գույքի հնարավորությունները, առավելությունները և թերությունները:

  • Անհրաժեշտ փաստաթղթեր
  • Դիմում (բեռնել )
  • Պետռեգիստրի գրանցման վկայական (պատճեն)
  • Հարկ վճարողի հաշվառման համար (պատճեն)
  • Անձնագիր (պատճեն)

  • Ծառայություն (առաջարկվող տարածքներ)


    Դիմումները և անհրաժեշտ փաստաթղթերը մեզ կարող եք ուղարկել փոստով, էլ. հասցեով real.estate@haypost.am կամ անձամբ ներկայացնել Սարյան 22, Կոմերցիոն Վարչության Անշարժ Գույքի Բաժին
    հեռ. +374 10 514 551 

     

    Տեղեկատու
    Հեռ.` 374(10)514-514









     






    Հասցե` 0010 ք. Երեւան, Վազգեն Սարգսյան 26/1 «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ, 411 սենյակ ,
    Աշխատանքային ժամեր: Երկուշաբթի-ուրբաթ` 9:00-ից մինչեւ 18:00,
    Ընդմիջում` 13.00-14.00,
    Հեռախոս` (37410) 58-23-22, 58-23-21,
    Ֆաքս` (37410) 58-24-21