Վերջին թարմացումը August 31, 2010, 5:39 pm
Կայքի քարտեզը  |  English   |         
ՄԵՐ ՄԱՍԻՆ 
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ 
ՖԻԼԱՏԵԼԻԱ 
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 
ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ 
ՄԵՐ ՄԱՍԻՆ > Մեր մասին
Մեր մասին

01.03.1994թ-ի ՀՀ կապի նախարարության կոլեգիայի որոշման և ՀՀ կապի նախարարի 02.03.1994թ-ի հրամանի հիման վրա ստեղծվել ինքնուրույն տնտհաշվարկային "Փոստ" պետական ձեռնարկությունը:

Այնուհետև, ՀՀ կապի նախարարության կոլեգիայի 11.07.1994թ-ի որոշման և ՀՀ կապի նախարարի 18.07.1994թ-ի թիվ 24 հրամանի հիման վրա ստեղծվել է "Հայփոստ" պետական ձեռնարկությունը: Միաժամանակ, ՀՀ կապի նախարար հիմք ընդունելով ՀՀ կապի նախարարության կոլեգիայի 11.07.1994թ-ի որոշումը (թիվ 12 արձ.) 04.08.1994թ-ին արձակել է թիվ 28 հրամանը, որի համաձայն շրջանային ու քաղաքային կապի հանգույցներից տարանջատված փոստային կապի ծառայությունների հիման վրա ստեղծվել "Հայփոստ" պետական ձեռնարկության քաղաքային և շրջանային դուստր պետական ձեռնարկություններ:

ՀՀ կառավարության 20.12.1995թ-ի թիվ 113 որոշման համաձայն Հայփոստ պետական ձեռնարկությունն ընդգրկվել է հատուկ նշանակության պետական ձեռնարկությունների ցանկում և վերանվանվել է "Հայաստանի Հանրապետության կապի նախարարության "Հայփոստ" հատուկ նշանակության պետական ձեռնարկության":

ՀՀ կառավարության 30.12.1997թ-ի թիվ 613 որոշման և դրա հիման վրա ընդունված ՀՀ կապի նախարարության 08.01.1998թ-ի թիվ 01 հրամանի համաձայն Հայփոստ հատուկ նշանակության պետական ձեռնարկությունը վերակազմավորվել է ՀՀ կապի նախարարության "Հայփոստ" պետական փակ բաժնետիրական ընկերության:

ՀՀ փոստի և հեռահաղորդակցության նախարարի 08.09.1998թ-ի թիվ 51 հրամանի համաձայն "Հայփոստ" ՊՓԲԸ դուստր ձեռնարկությունները վերակազմավորվել են փակ բաժնետիրական ընկերությունների և դրանց բաժնետոմսերը սեփականության իրավունքով հանձնվել է "Հայփոստ" ՊՓԲԸ-ին:

Այնուհետև, ՀՀ կառավարության 29.05.1999թ-ի թիվ 358 որոշմամբ "Հայփոստ" ՊՓԲԸ դուստր ընկերությունները միացման ձևով վերակազմակերպվել են և միացվել են "Հայփոստ" ՊՓԲԸ-ին: Նույն որոշման 2-րդ կետով նախատեսվել է դուստր ձեռնարկությունների հիմքի վրա տեղծել "Հայփոստ" ՊՓԲԸ մասնաճյուղեր:

30.12.2001թ-ին ՀՀ կապի նախարարության "Հայփոստ" պետական փակ բաժնետիրական ընկերության անվանումը փոփոխվել և սահմանվել` "Հայփոստ" փակ բաժնետիրական ընկերություն:

"Հայփոստ" փակ բաժնետիրական ընկերության միակ բաժնետերը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունը: "Հայփոստ" ՓԲԸ-ն ՀՀ կառավարության 10 մարտի 2005 թվականի N 292-Ն որոշման համաձայն հանդիսանում է Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատոր և որպես պետությունից պատվիրակված գործունեություն իրականացնում է փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցումը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում: Որպես ազգային օպերատոր "Հայփոստ" ՓԲԸ-ն պարտավոր է պետության կողմից սահմանված չափորոշիչներին համապատասխան ունիվերսալ փոստային կապի ծառայությունները հասանելի դարձնել Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում, ինչով էլ պայմանավորված ընկերությունն այսօր ունի 900-ից ավել փոստային բաժանմունքներ և հենակետեր, ընկերությունն ուի մոտ 3200 աշխատակից ընկերության համակարգում գործում է տրանսպորտային հաղորդակցման և ինֆորմացիոն հոսքերի փոխանակման յուրահատուկ ցանց:

ՀՀ կառավարությունը նպատակ ունենալով "Հայփոստ" փակ բաժնետիրական ընկերությունում իրականացնել մեծածավալ բարեփոխումներ և ընկերության կողմից իրականացվող գործունեությունը համախատասխանեցնել միջազգային ընդունված չափանիշներին` 2006թ-ի նոյեմբեր ամսին որոշում է ընդունել "Հայփոստ" ՓԲԸ բաժնետոմսերով հավաստված իրավունքները հանձնել հավատարմագրային կառավարման և հաստատել է "Հայփոստ" ՓԲԸ հավատարմագրային կառավարման ծրագիրը, որի շրջանակներում "Հայփոստ" ՓԲԸ-ում տարբեր ուղղություններով իրականացվում են բարեփոխման գործընթացներ:
 

 

Թեժ Գիծ
Հեռ.` 374(10)514-514