Վերջին թարմացումը February 3, 2012, 10:20 am
Կայքի քարտեզը  |  English   |         
ՄԵՐ ՄԱՍԻՆ 
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ 
ՖԻԼԱՏԵԼԻԱ 
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 
ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ 
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ > ԿՈՄԵՐՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ > Բաժանորդագրություն
Բաժանորդագրություն

 
Բեռնել անվանացանկը
 


Հայփոստ ՓԲԸ-ի Թերթեր և Ամսագրեր բաժանորդագրության անվանացուցակը պարունակում է տեղեկատվություն հայկական և ռուսական տպագիր պարբերականների մասին: Անվանացուցակում տեղ են գտել գրեթե բոլոր հայկական և առավել տարածված ռուսական պարբերականները: Ցանկացողները կարող են նաև ընտրություն կատարել հատուկ ԱՊՀ երկրների համար թողարկվող ռուսական պարբերականների անվանացուցակով:

Բաժանորդագրության պայմանները

Դուք հնարավորություն ունեք բաժանորդագրվել Հայփոստ ՓԲԸ-ի և ռուսական պարբերականների անվանացուցակներում ներկայացված պարբերականները Հայփոստ ՓԲԸ-ի ՀՀ տարածքում տեղաբաշխված բոլոր փոստային բաժանմունքներում: Բաժանորդները, ովքեր ցանկանում են վճարումը կատարել բանկային փոխանցման միջոցով կարող են պատվերը ձևակերպել`
  • Անմիջապես Հայփոստ ՓԲԸ բաժանորդագրության բաժնում` ներկայացնելով պատվեր-հայտ (բեռնել )
  • Էլեկտրոնային փոստով // subscription@haypost.am
  • Մարզերում փոստային մասնաճյուղերի միջոցով
Հայփոստ ՓԲԸ անվանացուցակից կատարվող բաժանորդագրության հայտերն ընդունվում են մինչև նախորդ ամսվա 25-ը, իսկ ռուսական պարբերականների անվանացուցակից` նախորդ ամսվա 15-ը: Բաժանորդագրությունը կատարվում է ընթացիկ տարվա կտրվածքով:

Մենք ապահովում ենք
  • Անհատական մոտեցում յուրաքանչյուր բաժանորդին
  • Պարբերականների առաքում Ձեր կողմից նշված հասցեով կամ պահպանում փոստային բաժանմունքներում (ցպահանջ)
  • Անփոփոխ գներ բաժանորդագրության ողջ ժամանակահատվածում
  • Պարբերականների առաքում խոշոր բաժանորդներին հատուկ երթուղիով
  • Բաժանորդագրված պարբերականների տեսականու և քանակի ճկուն փոփոխության հնարավորություն:


Եթե Դուք ունեք հարցեր կապված մեր ծառայության կամ տեխնիկական մանրամասների հետ, կարող եք կապնվել Հայփոստ ՓԲԸ-ի բաժանորդագրության բաժին: Հեռ. (010) 514 742 // (010) 514 547 // (010) 514 541

Մեր անձնակազմը հաճույքով կաջակցի Ձեզ:
 

 

Տեղեկատու
Հեռ.` 374(10)514-514









 






Հասցե` 0010 ք. Երեւան, Վազգեն Սարգսյան 26/1 «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ, 411 սենյակ ,
Աշխատանքային ժամեր: Երկուշաբթի-ուրբաթ` 9:00-ից մինչեւ 18:00,
Ընդմիջում` 13.00-14.00,
Հեռախոս` (37410) 58-23-22, 58-23-21,
Ֆաքս` (37410) 58-24-21