Վերջին թարմացումը July 23, 2010, 5:50 pm
Կայքի քարտեզը  |  English   |         
ՄԵՐ ՄԱՍԻՆ 
ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ 
ՖԻԼԱՏԵԼԻԱ 
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ 
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ԴԱՇՏ 
ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ 
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 
ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ 
ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ > ՓՈՍՏԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ > Դրամական փոխանցումներ > BLIZKO միջազգային դրամական փոխանցումների համակարգ
BLIZKO միջազգային դրամական փոխանցումների համակարգ

BLIZKO  միջազգային դրամական փոխանցումների համակարգBLIZKO համակարգով դրամական փոխանցումներ կարելի է կատարել Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի, Տաջիկստանի, Բելառուսի, Ուզբեկստանի ավելի քան 5000 սպասարկման կետերում:

BLIZKO դրամական փոխանցումների համակարգով փոխանցվող գումարը հասանելի է դառնում դրամական փոխանցումը կատարելուց մեկ րոպե հետո՝ անկախ ուղղություններից և մատուցման վայրից:

BLIZKO դրամական փոխանցումների համակարգով փոխանցումներ կարելի է կատարել Ռուսական ռուբլիով, ԱՄՆ դոլարով և եւրոյով:

BLIZKO դրամական փոխանցումների համակարգի սակագները կազմում են ուղարկվող գումարի 1.3 – 2%-ը կախված փոխանցման գումարի չափից և տարադրամից:

BLIZKO դրամական փոխանցումների համակարգով մեկ գործարքի առավելագույն գումարի չափը կազմում է 10 000 ԱՄՆ դոլար, 10 000 եւրո կամ 206 000 ՌԴ ռուբլի:

Ի՞նչպես ուղարկել
        Հայտնեք փոստային բաժանմունքի աշխատակցին ստացողի անուն, ազգանունը
        Ներկայացրեք անձը հաստատող փաստաթուղթ /անձնագիր կամ այլ փաստաթուղթ /
        Փոստային բաժանմունքի աշխատակիցը կլրացնի փոխանցման դիմումը և կշնորհի նույնականացման համարը
        Վճարեք փոխանցման գումարը և միջնորդավճարը
        Տեղեկացրեք ստացողին փոխանցումը տրամադրող կետի հասցեն, գումարը և փոխանցման նույնականացման համարը

Ի՞նպես ստանալ
        Այցելեք մոտակա փոստային բաժանմունք
        Ներկայացրեք անձը հաստատող փաստաթուղթը /անձնագիր կամ այլ փաստաթուղթ /
        Ներկայացրեք փոխանցման նույնականացման համարը եւ փոխանցված գումարի չափը
        Լրացրեք փոխանցման ստացման դիմումը
        Ստացեք գումարը /գումարը տրամադրելուց միջնորդավճար չի գանձվում/

Ուշադրություն “Հայփոստ” ՓԲԸ BLIZKO դրամական փոխանցումների ստացումը /վճարումը իրականացնում է ՀՀ դրամով ըստ “Կոնվերսբանկ” ՓԲԸ կողմից սահմանված տվյալ օրվա հաշվարկային փոխարժեքով:

Փոխանցման տվյալների փոփխումը, չեղյալացումը իրականացվում է անվճար` համաձայն ուղարկողի գրավոր դիմումի:

Կատարված փոխանցումը չի կարող չեղյալ համարվել, եթե այն վճարվել է ստացողին և ստացողը հրաժարվում է վերադարձնել այն:

Համակարգի սպասարկման կետրի և այլ տեղեկատվության վերաբերյալ տեղեկություն կարող եք ստանալ http://www.blizko.biz ինտերնետային կայքի միջոցով կամ զանգահարով 514-526 հեռախոսահամարով:

“ՀայՓոստ” ՓԲԸ պարտավոր է տրամադրել հաճախորդին յուրաքանչյուր փոխանցման կատարումը հաստատող փաստաթուղթ, որտեղ նշված է փոխանցվող գումարի չափը, արժույթը, միջնորդավճարի չափը և այլ մանրամասներ:
 



BLIZKO

Գումար 



Հաշվարկել




 

 

Թեժ Գիծ
Հեռ.` 374(10)514-514