Վերջին թարմացումը February 3, 2012, 10:20 am
Կայքի քարտեզը  |  English   |         
ՄԵՐ ՄԱՍԻՆ 
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ 
ՖԻԼԱՏԵԼԻԱ 
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 
ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ 
(416) Հաշմանդամների միջազգային օր. Լուի Բրայլի ծննդյան 200-ամյակը

Հաշմանդամների միջազգային օր. Լուի Բրայլի ծննդյան 200-ամյակը Թողարկման օրը` 24 նոյեմբերի, 2009
Տպարանը` Joh. Enschede (Հոլանդիա)
Տպագրությունը` օֆսեթ
Թուղթը` առանց ջրային նիշերի, 110 գ/մ2
Գույնը` բազմագույն
Համացուցակային համարը` 416
Անվանագինը` 110 դրամ
Չափսը`40,64/24,13 մմ
Մեկ թերթի վրա` 8(2x4 և 2 կուպոն)և 10(2x5)
Տպաքանակը` 50000
Հեղինակ` Ս.Ազարյան


Նամականիշի թողարկումը նվիրվում է մեծանուն Լուի Բրայլի ծննդյան 200-ամյակին:
Ծագումով ֆրանսիացի Լուի Բրայլը համաշխարհային մեծ վաստակ ունեցող անձ է: 3 տարեկանում դժբախտ պատահարի հետևանքով կուրանալով` նա արդեն 15 տարեկանում ստեղծում է կույրերին կարդալու և գրելու հնարավորություն տվող մի համակարգ, որը շատ ավելի հարմար էր, քան նախկինում եղածը և ավելի հեշտացված ու մեծ հնարավորություններով, քան ֆրանսիական բանակի ՙգիշերային գրություն՚ համակարգը, որն էլ հենց պատանի Լուիին տվեց ուռուցիկ կետերից բաղկացած համակարգ ստեղծելու գաղափարը:
Բրայլյան համակարգը, որը Փարիզի կույրերի դպրոցում պաշտոնապես ընդունվել է միայն 1854թ.` Լուի Բրայլի մահվանից 2 տարի անց, հիմնված է վեց կետերի զուգորդության վրա: Այն մինչ օրս էլ արդիական է և օգտագործվում է երկրագնդի տարբեր երկրներում` հարմարեցվելով տվյալ երկրի այբուբենին:




 

 

Տեղեկատու
Հեռ.` 374(10)514-514









 






Հասցե` 0010 ք. Երեւան, Վազգեն Սարգսյան 26/1 «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ, 411 սենյակ ,
Աշխատանքային ժամեր: Երկուշաբթի-ուրբաթ` 9:00-ից մինչեւ 18:00,
Ընդմիջում` 13.00-14.00,
Հեռախոս` (37410) 58-23-22, 58-23-21,
Ֆաքս` (37410) 58-24-21