Վերջին թարմացումը February 3, 2012, 10:20 am
Կայքի քարտեզը  |  English   |         
ՄԵՐ ՄԱՍԻՆ 
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ 
ՖԻԼԱՏԵԼԻԱ 
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 
ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ 
(414, 415) Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հիմնադրման 50-ամյակ և Եվրոպայի խորհրդի հիմնադրման 60-ամյակ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հիմնադրման 50-ամյակ  և Եվրոպայի խորհրդի հիմնադրման 60-ամյակ Թողարկման օրը`13 նոյեմբերի 2009
Տպարանը` Letra Viva S.A. (Արգենտինա)
Տպագրությունը` օֆսեթ
Թուղթը` առանց ջրային նիշերի, 110 գ/մ2
Գույնը` բազմագույն
Համացուցակային համարը`414, 415
Անվանագինը` 70 և 280 դրամ
Չափսը` 40,64/24,13 և 24,13/40,64 մմ
Մեկ թերթի վրա` 10(2x5), 10(5x2)
Տպաքանակը` 2x30000
Դիզայնը մշակվել է "Հայփոստ" ՓԲԸ կողմից


Այս 2 նամականիշերի թողարկումը նվիրված է Եվրոպայի խորհրդի հիմնադրման 60-ամյակին և Եվրոպական դատարանի հիմնադրման 50-ամյակին:
Եվրոպայի խորհուրդը, հիմնված Ստրասբուրգում (Ֆրանսիա), եվրոպական ինտեգրման ուղղությամբ աշխատող ամենահին միջազգային կազմակերպությունն է, որը հիմնադրվել է 1949 թ. մայիսի 5-ին` 10 երկրների կողմից: Ներկա պահին այն ունի 47 անդամ երկիր` մոտ 800 միլիոն քաղաքացիներով: Հայաստանը Եվրոպայի խորհրդի անդամ է դարձել 2001 թ. հունվարի 25-ին:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 1959 թ. Ստրասբուրգում հիմնված միջազգային դատարան է որը հենվում է Եվրոպայի խորհրդի անդամ-երկրների կողմից ստորագրված և վավերացված Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի վրա:
Եվրոպական դատարանի շենքի հիմնադրման քարը դրել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտերանը: Ճարտարապետն է բրիտանացի Ռիչարդ Ռոջերսը, հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1995 թ.: Շենքը, որը նավ և արդարադատության կշեռքի նժարներ է հիշեցնում, խորհրդանշում է դատարանի մատչելիությունը և հանրության


 

 

Տեղեկատու
Հեռ.` 374(10)514-514









 






Հասցե` 0010 ք. Երեւան, Վազգեն Սարգսյան 26/1 «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ, 411 սենյակ ,
Աշխատանքային ժամեր: Երկուշաբթի-ուրբաթ` 9:00-ից մինչեւ 18:00,
Ընդմիջում` 13.00-14.00,
Հեռախոս` (37410) 58-23-22, 58-23-21,
Ֆաքս` (37410) 58-24-21