Վերջին թարմացումը February 3, 2012, 10:20 am
Կայքի քարտեզը  |  English   |         
ՄԵՐ ՄԱՍԻՆ 
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ 
ՖԻԼԱՏԵԼԻԱ 
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 
ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ 
(410) Հայաստանի պատմական մայրաքաղաքներ (I թողարկում). Վան

Հայաստանի պատմական մայրաքաղաքներ (I թողարկում). ՎանԹողարկման օրը` 29 ապրիլի 2009
Տպարանը` Joh. Enschede (Հոլանդիա)
Տպագրությունը` օֆսեթ
Թուղթը` առանց ջրային նիշերի, 110 գ/մ2
Գույնը` բազմագույն
Համացուցակային համարը` 410
Անվանագինը` 220 դրամ
Չափսը` 40,64/24,13մմ
Մեկ թերթի վրա` 10(2x5)
Տպաքանակը` 30000
Հեղինակ` Հ.Սամուելյան


Տուշպա-Վանը գրավոր սկզբնաղբյուրներով վկայված Հայկական լեռնաշխարհի հնագույն այն քաղաքն է, որն անընդմեջ գոյատևում է շուրջ 28,5 դար: Իր հիմնադրման ժամանակներից Տուշպա-Վանը եղել է ուրարտական կամ Վանի թագավորության, նրա անմիջական ժառանգորդ հանդիսացող Երվանդունիների հայկական պետության, իսկ 10-11-րդ դդ.` Վասպուրականի թագավորության մայրաքաղաքը:
1915 թ. Եղեռնի ժամանակ և դրան հաջորդող տարիներին Վանը միակ խոշոր բնակավայրն էր, որի ինքնապաշտպանությունն ավարտվեց հաղթանակով, իսկ 1917-1918 թթ. այստեղ ստեղծված կառավարությունը 20-րդ դ. հայկական առաջին քաղաքական կազմավորումն էր:
Վանա ժայռը ոչ միայն բնության, այլև մշակույթի հուշարձան է, քաղաքի հնագույն մասի կենտրոնն է: Պաշտպանական կառույցներից զատ` ենթադրվում է, որ Վանա ժայռի քարայրները ծառայել են որպես սրբավայրեր և ուրարտական արքաների դամբարաններ:
Նամականիշում պատկերված է մի հատված Վանա ժայռից և մերձակայքում գտնվող Վանա լճից:



 

 

Տեղեկատու
Հեռ.` 374(10)514-514









 






Հասցե` 0010 ք. Երեւան, Վազգեն Սարգսյան 26/1 «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ, 411 սենյակ ,
Աշխատանքային ժամեր: Երկուշաբթի-ուրբաթ` 9:00-ից մինչեւ 18:00,
Ընդմիջում` 13.00-14.00,
Հեռախոս` (37410) 58-23-22, 58-23-21,
Ֆաքս` (37410) 58-24-21