Վերջին թարմացումը February 3, 2012, 10:20 am
Կայքի քարտեզը  |  English   |         
ՄԵՐ ՄԱՍԻՆ 
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ 
ՖԻԼԱՏԵԼԻԱ 
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 
ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ 
(417) Դանիել Վարուժանի ծննդյան 125-ամյակը

Դանիել Վարուժանի ծննդյան 125-ամյակը Թողարկման օրը`8 դեկտեմբերի 2009
Տպարանը` Letra Viva S.A. (Արգենտինա)
Տպագրությունը` օֆսեթ
Թուղթը` առանց ջրային նիշերի, 110 գ/մ2
Գույնը` բազմագույն
Համացուցակային համարը`417
Անվանագինը` 230 դրամ
Չափսը` 24,13/40,64 մմ
Մեկ թերթի վրա` 10(5x2)
Տպաքանակը` 40000
Հեղինակ` Ս.Ազարյան


Դանիել Վարուժանը, որի 125-ամյակին է նվիրված այս նամականիշի թողարկումը, 20-րդ դարի երևելի հայ բանաստեղծներից է:
Ծնված լինելով 1884 թ, Թուրքիայի տարածքում` Սեբաստիա նահանգի Բրգնիկ գյուղում, նա ստիպված եղավ իր ողջ կյանքի ընթացքում բախվել թուրքերի ճնշումներին` սկսած Աբդուլ Համիդի ջարդերից և վերջացրած Երիտթուրքերի սպանդով: Նա դաժանորեն սպանվեց 1915թ. Մեծ Եղեռնի ժամանակ, ինչպես Սիամանթոն, Զոհրապը և այլոք:
Վարուժանը խոսքով էր արտահայտում դարասկզբին հայության ունեցած հույսերը: Ներշնչվելով լեգենդներից, հին էպոսներից և հեթանոսական պատմությունից և օգտագործելով դրանք որպես այլաբանություն իր նպատակների արտահայտման համար` նա սպասում էր ճնշումներից ազատվելուն և հայ արվեստի վերածննդին:
Դանիել Վարուժանն ունի բանաստեղծական 4 խոշոր ժողովածուներ. "Սարսուռներ" (1906), "Ցեղին սիրտը" (1909), "Հեթանոս երգեր" (1912) և "Հացին երգը" (1921):



 

 

Տեղեկատու
Հեռ.` 374(10)514-514









 






Հասցե` 0010 ք. Երեւան, Վազգեն Սարգսյան 26/1 «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ, 411 սենյակ ,
Աշխատանքային ժամեր: Երկուշաբթի-ուրբաթ` 9:00-ից մինչեւ 18:00,
Ընդմիջում` 13.00-14.00,
Հեռախոս` (37410) 58-23-22, 58-23-21,
Ֆաքս` (37410) 58-24-21