Վերջին թարմացումը February 3, 2012, 10:20 am
Կայքի քարտեզը  |  English   |         
ՄԵՐ ՄԱՍԻՆ 
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ 
ՖԻԼԱՏԵԼԻԱ 
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 
ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ 
(421) Հայաստանի ճարտարապետական հուշարձաններ (V թողարկում). Սասունցի Դավթի արձանի տեղադրման 50-ամյակը ԳԹ 33

Հայաստանի ճարտարապետական հուշարձաններ (V թողարկում). Սասունցի Դավթի արձանի տեղադրման 50-ամյակը ԳԹ 33Թողարկման օրը` 11 դեկտեմբերի, 2009
Տպարանը` Letra Viva S.A. (Արգենտինա)
Տպագրությունը` օֆսեթ
Թուղթը` առանց ջրային նիշերի, 110 գ/մ2
Գույնը` բազմագույն
Համացուցակային համարը` ԳԹ 33, հ.421,
Անվանագինը` 360 դրամ
Չափսը` 70/90 մմ, նամ.-ը` 40/30 մմ
Տպաքանակը` 12000
Հեղինակ` Ս.Ազարյան


1959 թ. Երևանի կայարանամերձ հրապարակում բացվեց քանդակագործ Երվանդ Քոչարի հեղինակած Ժողովրդական էպոսի հերոս Սասունցի Դավթի պղնձակոփ արձանը: Երվանդ Քոչարը (1899-1978) մի արվեստագետ էր, ում նորարարական աշխատանքները վկայում էին 3 ժանրերում` գեղանկար, գրաֆիկա և քանդակ, նրա ունեցած մեծագույն տաղանդի մասին: Սասունցի Դավթի արձանը համարվում է նրա գլուխգործոցներից մեկը:
Շատ է գրվել Սասունցի Դավթի քանդակի մասին: Նրա հանդիսավոր բացումից հետո այն ճամփորդել է աշխարհով մեկ, պատկերվել բացիկների և ամսագրերի շապիկներին, բուկլետներում, լուսանկարներում, գրքերի նկարազարդումներում և ճամփորդական ուղեցույցներում` դառնալով Երևանի խորհրդանիշներից մեկը:
Սասունցի Դավթի ռազմատենչ ֆիգուրը, հեծնած իր հավատարիմ ձիուն` Քուռկիկ Ջալալիին, մարմնավորում է դարեր շարունակ հայ ժողովրդի ունեցած ազատատենչ ոգին: Նրա ձեռքերում կայծակի թուրն է`միշտ պատրաստ դիմադրելու նվաճողներին:



 

 

Տեղեկատու
Հեռ.` 374(10)514-514









 






Հասցե` 0010 ք. Երեւան, Վազգեն Սարգսյան 26/1 «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ, 411 սենյակ ,
Աշխատանքային ժամեր: Երկուշաբթի-ուրբաթ` 9:00-ից մինչեւ 18:00,
Ընդմիջում` 13.00-14.00,
Հեռախոս` (37410) 58-23-22, 58-23-21,
Ֆաքս` (37410) 58-24-21