Վերջին թարմացումը February 3, 2012, 10:20 am
Կայքի քարտեզը  |  English   |         
ՄԵՐ ՄԱՍԻՆ 
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ 
ՖԻԼԱՏԵԼԻԱ 
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 
ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ 
(423, 424) Հայաստանի բուսական և կենդանական աշխարհ (XIV թողարկում). կովկասյան ջրասամույր և անդրկովկասյան գորշ արջ

Հայաստանի բուսական և կենդանական աշխարհ (XIV թողարկում). կովկասյան ջրասամույր և անդրկովկասյան գորշ արջԹողարկման օրը`դեկտեմբերի 16 2009
Տպարանը` Letra Viva S.A. (Արգենտինա)
Տպագրությունը` օֆսեթ
Թուղթը` առանց ջրային նիշերի, 110 գ/մ2
Գույնը` բազմագույն
Համացուցակային համարը` 423, 424
Անվանագինը` 120 և 160 դրամ
Չափսը` 31,5/31,94 մմ
Մեկ թերթի վրա` 10(2x5)
Տպաքանակը` 2x40000
Հեղինակ` Ա.Քեչյան


Կովկասյան ջրասամույրը, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում, ոչնչացման վտանգի առաջ է կանգնած: Հայաստանում հանդիպում էր ամենուրեք, սկսած չոր մերձարևադարձից և կիսաանապատներից մինչև անտառի և լեռնային տափաստանների գոտի, ծովի մակարդակից 550-2100 մ բարձրության վրա: Բնակվել է բոլոր լանդշաֆտային գոտիների քաղցրահամ ջրամբարներում: Բնակվել է որջերում, որոնք գտնվել են ջրամբաների ափերին, ավելի հազվադեպ` ժայռերի ճեղքերում: Վերջին տարիներին թվաքանակը խիստ անկում է ապրել հիմնականում Սևանի ջրի մակարդակի իջեցման հետևանքով:
Անդրկովկասյան գորշ արջը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում: Հանդիպում է Հայաստանի հարավ-արևելյան մասում: Ժամանակ առ ժամանակ հասնում է մինչև Արագած լեռան լանջերը: Գրանցված է ծովի մակարդակից 550-2450 մ բարձրությունների վրա:
Բնակվում է խառը ու գիհիի անտառներում, ժայռերում, թփուտներում, քարանձավներում և կուտակված քարերում: Պարբերաբար բարձրանում է բարձրալեռնային մարգագետիններ: Վերջին տասնամյակներին արջի բնակման շրջանները թափանցում են մարդու գործունեության ոլորտի տարածքները:



 

 

Տեղեկատու
Հեռ.` 374(10)514-514









 






Հասցե` 0010 ք. Երեւան, Վազգեն Սարգսյան 26/1 «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ, 411 սենյակ ,
Աշխատանքային ժամեր: Երկուշաբթի-ուրբաթ` 9:00-ից մինչեւ 18:00,
Ընդմիջում` 13.00-14.00,
Հեռախոս` (37410) 58-23-22, 58-23-21,
Ֆաքս` (37410) 58-24-21