Վերջին թարմացումը February 3, 2012, 10:20 am
Կայքի քարտեզը  |  English   |         
ՄԵՐ ՄԱՍԻՆ 
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ 
ՖԻԼԱՏԵԼԻԱ 
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 
ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ 
(425, 426) Հայաստանի Ազգային պատկերասրահ (IV թողարկում). Գեորգի Յակուլովի ծննդյան 125-ամյակը, Սեդրակ Առաքելյանի ծննդյան 125-ամյակը

Հայաստանի Ազգային պատկերասրահ (IV թողարկում). Գեորգի Յակուլովի ծննդյան 125-ամյակը, Սեդրակ Առաքելյանի ծննդյան 125-ամյակըԹողարկման օրը`16 դեկտեմբերի 2009
Տպարանը` Letra Viva S.A. (Արգենտինա)
Տպագրությունը` օֆսեթ
Թուղթը` առանց ջրային նիշերի, 110 գ/մ2
Գույնը` բազմագույն
Համացուցակային համարը`425, 426
Անվանագինը` 2x200 դրամ
Չափսը` 24,13/40,64 մմ
Մեկ թերթի վրա` 10(5x2)
Տպաքանակը` 2x40000


Հայաստանի Ազգային պատկերասրահը սկիզբ է առել (1921թ.) որպես պետական թանգարանի գեղարվեստական բաժին: 1935-ին գեղարվեստական բաժինը վերածվել է կերպարվեստի թանգարանի, 1947-ին այն կոչվել է Հայաստանի Պետական Պատկերասրահ, իսկ 1991-ին վերանվանվել Հայաստանի Ազգային Պատկերասրահ:
Իր գործունեության համեմատաբար կարճ ժամանակահատվածում Պատկերասրահն ստեղծել է հայկական, ռուսական և արևմտաեվրոպական կերպարվեստի հարուստ հավաքածու (ավելի քան 25 հազար ցուցանմուշ):
Պատկերասրահի հավաքածուի մասն են կազմում նաև Ս.Առաքելյանի(1884-1942) և Գ.Յակուլովի(1884-1928) աշխատանքները, որոնց էլ նվիրված է այս թողարկումները: Առաքելյանի "Աշունը Երևանի մի անկյունում" նկարը հարազատ է նկարչի ոճին, իսկ Յակուլովի "Պաննա Պասկևիչ" ստեղծագործությունը յակուլովյան աշխարհի վառ ներկայացուցիչ է:



 

 

Տեղեկատու
Հեռ.` 374(10)514-514









 






Հասցե` 0010 ք. Երեւան, Վազգեն Սարգսյան 26/1 «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ, 411 սենյակ ,
Աշխատանքային ժամեր: Երկուշաբթի-ուրբաթ` 9:00-ից մինչեւ 18:00,
Ընդմիջում` 13.00-14.00,
Հեռախոս` (37410) 58-23-22, 58-23-21,
Ֆաքս` (37410) 58-24-21