Վերջին թարմացումը February 3, 2012, 10:20 am
Կայքի քարտեզը  |  English   |         
ՄԵՐ ՄԱՍԻՆ 
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ 
ՖԻԼԱՏԵԼԻԱ 
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 
ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ 
(427, 428, 429, 430) ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված հուշարձաններ (I թողարկում). Սբ.Էջմիածին, Հռիփսիմե, Գայանե, Զվարթնոց ԳԹ 34

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված հուշարձաններ (I թողարկում). Սբ.Էջմիածին, Հռիփսիմե, Գայանե, Զվարթնոց ԳԹ 34Թողարկման օրը` 18 դեկտեմբերի 2009
Տպարանը` Letra Viva S.A. (Արգենտինա)
Տպագրությունը` օֆսեթ
Թուղթը` առանց ջրային նիշերի, 110 գ/մ2
Գույնը` բազմագույն
Համացուցակային համարը` ԳԹ 34, հ.427, 428, 429, 430
Անվանագինը` 4x70 դրամ
Չափսը` 144/68 մմ, նամ.-ը` 30/40 մմ
Տպաքանակը` 25000
Հեղինակ` Ա.Քեչյան


ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված հուշարձաններ
Էջմիածնի Մայր տաճարը կառուցվել է Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելու առաջին տարիներին (301-303 թթ.): Այն վաղ միջնադարի ճարտարապետական ամենանշանակալից կառույցներից է: Հայաստանի այս առաջին եկեղեցին, որն առաջիններից է նաև բովանդակ քրիստոնեական աշխարհում, իր բազմադարյան գոյության ընթացքում բազում վերակառուցումների է ենթարկվել, ավերվել և վերաշինվել է, որոնց հետևանքով խաթարվել են նրա նախնական ձևերը:
Հռիփսիմեի տաճարը հիմնադրել է Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսը պատմական Վաղարշապատ քաղաքի պարիսպներից դուրս` 618թ.:
Հռիփսիմեի եկեղեցին պատկանում է միջնադարյան Հայաստանի եկեղեցական կառույցների առավել կատարելագործված տիպին: Եկեղեցին կառուցվել է Տրդատ արքայի և Գրիգոր Լուսավորչի 305 թ. կառուցած Ս.Հռիփսիմյանց վկայարանի տեղում: Հռիփսիմե կույսի աճյունը, ըստ ավանդության, ամփոփված է ավագ խորանի տակ գտնվող տապանատանը:
Սբ Գայանե եկեղեցին Էջմիածնում կառուցել է Եզր կաթողիկոսը 630թ.: 1652թ. նորոգվել են պատերը, ծածկը: Գայանե եկեղեցին VII դ. 1-ին կեսի գմբեթավոր բազիլիկ տիպի օրինակ է: Այն աչքի է ընկնում պարզությամբ, ճարտարապետական-գեղարվեստական արտահայտչամիջոցներով, համոզիչ տարածական ձևերով, տպավորիչ ինտերիերով:
Զվարթնոց տաճար (Վաղարշապատի Ս.Գրիգոր. Կառուցվել է Արարատյան դաշտավայրում, Էջմիածնից 3 կմ հեռավորության վրա: Ըստ հայ պատմիչների վկայության և պահպանված հունարեն արձանագրության` կառուցել է Ներսես Գ Իշխանցի /Շինող/ հայոց կաթողիկոսը: Թ. Թորամանյանի կարծիքով` շինարարությունը սկսվել է 643թ. և հիմնականում ավարտվել է 652թ.: Տաճարը "Զվարթնոց" է անվանում Սեբեոսը, մյուս պատմիչները հիշատակում են Վաղարշապատի Ս.Գրիգոր: Զվարթնոցը կանգուն է եղել մինչև Xդ. վերջը:



 

 

Տեղեկատու
Հեռ.` 374(10)514-514









 






Հասցե` 0010 ք. Երեւան, Վազգեն Սարգսյան 26/1 «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ, 411 սենյակ ,
Աշխատանքային ժամեր: Երկուշաբթի-ուրբաթ` 9:00-ից մինչեւ 18:00,
Ընդմիջում` 13.00-14.00,
Հեռախոս` (37410) 58-23-22, 58-23-21,
Ֆաքս` (37410) 58-24-21