Վերջին թարմացումը February 3, 2012, 10:20 am
Կայքի քարտեզը  |  English   |         
ՄԵՐ ՄԱՍԻՆ 
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ 
ՖԻԼԱՏԵԼԻԱ 
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 
ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ 
(431) Ամանոր

ԱմանորԹողարկման օրը`18 դեկտեմբերի 2009
Տպարանը` Letra Viva S.A. (Արգենտինա)
Տպագրությունը` օֆսեթ
Թուղթը` առանց ջրային նիշերի, 105 գ/մ2
Գույնը` բազմագույն
Համացուցակային համարը` 431
Անվանագինը` 120 դրամ
Չափսը` 3x50մմ
Մեկ թերթի վրա` 10(5x2)
Տպաքանակը` 50000
Հեղինակ` Ս.Ազարյան


Նոր տարին ժողովուրդներից շատերի համար հնուց համարվում է հիմնական տոներից մեկը: Վաղնջական ժամանակներում հայերը Նոր տարին նշել են գարնան զարթնքին` մարտի 21-ի գիշերահավասարի օրը, ապա` Նավասարդի Արեգ օրը` հուլյան տոմարի օգոստոսի 11-ին: 18-րդ դարի վերջից, ընդօրինակելով եվրոպական ժողովուրդներին, սկսել են Նոր տարին նշել հունվարի 1-ին:
Ամանորի տոնի համաշխարհային ավանդույթում հաճախ են գործածվում ծառեր, ճյուղեր կամ տերևներ` որպես կյանքի հնագույն խորհրդանիշներ:
Սբ. Ծննդյան տոնածառի մասին առաջին գրավոր հիշատակությունը թվագրվում է 16-րդ դարով: Ընդհանրապես, տոնածառը զարդարելու ավանդույթը կապված է դրախտի` խնձորներով զարդարուն ծառի հետ: Քանի որ առաջին տոնածառերը զարդարված էին բնական ծաղիկներով և մրգերով, իսկ ավելի ուշ ավելացան քաղցրավենիք, ընկույզ և տոնական մոմեր, ապա նման բեռն անշուշտ ծանր էր ծառի համար: Դրա համար էլ գերմանացի ապակի փչող բանվորները սկսեցին արտադրել սնամեջ ապակե խաղալիքներ տոնածառի համար` փոխարինելու մրգերին և այլ ծանր զարդարանքներին:



 

 

Տեղեկատու
Հեռ.` 374(10)514-514









 






Հասցե` 0010 ք. Երեւան, Վազգեն Սարգսյան 26/1 «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ, 411 սենյակ ,
Աշխատանքային ժամեր: Երկուշաբթի-ուրբաթ` 9:00-ից մինչեւ 18:00,
Ընդմիջում` 13.00-14.00,
Հեռախոս` (37410) 58-23-22, 58-23-21,
Ֆաքս` (37410) 58-24-21