Վերջին թարմացումը February 3, 2012, 10:20 am
Կայքի քարտեզը  |  English   |         
ՄԵՐ ՄԱՍԻՆ 
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ 
ՖԻԼԱՏԵԼԻԱ 
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 
ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ 
(398, 399) Հայ-բուլղարական համատեղ թողարկում

Հայ-բուլղարական համատեղ թողարկումԹողարկման օրը`12 դեկտեմբերի 2008
Տպարանը` Բուլղարիափոստ
Տպագրությունը` օֆսեթ
Թուղթը` առանց ջրային նիշերի, 110 գ/մ2
Գույնը` բազմագույն
Համացուցակային համարը` 398, 399
Անվանագինը` Յավորով` 70, Օզանյան` 350 դրամ
Չափսը` 50/25,5 մմ
Մեկ թերթի վրա` 10(2x5 յուրաքանչյուրից)
Տպաքանակը` 2x40000
Հեղինակ` Ա.Սարգսյան, Գ.Մարտիրոսյան


Պեյո Յավորով
Պեյո Յավորովը (1878 –1914) բուլղար բանաստեղծ է, հայ ժողովրդի բարեկամ:
1894-96-ին հայկական կոտորածների անմիջական տպավորության տակ Յավորովը գրել է "Հայեր" բանաստեղծությունը, մամուլում հանդես է եկել թուրք ջարդարարների հայահալած քաղաքականության դեմ:
Յավորովը կյանքի վերջին տարիներին կտրուկ շրջադարձ է կատարել դեպի դրամատուրգիան: Նրա լավագույն գործերը թարգմանվել են հայերեն:

Անդրանիկ Օզանյան
Անդրանիկ Օզանյանը (1865 – 1927) հայ ազգային ազատագրական շարժման գործիչ է: Երիտասարդ հասակից զինագրվել է Արևմտյան Հայաստանի ազատագրման գործին, եղել է հայդուկային խմբի ղեկավար: Անդրանիկը մասնակցել է առաջին Բալկանյան պատերազմին: Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Անդրանիկը եկել է Թիֆլիս և նշանակվել Կովկասյան բանակի կազմում գործող հայկական կամավորական առաջին ջոկատի հրամանատար: 1918-ին Կովկասյան ռազմաճակատի հրամանատարությունը նրան շնորհել է գեներալ-մայորի կոչում:


 

 

Տեղեկատու
Հեռ.` 374(10)514-514









 






Հասցե` 0010 ք. Երեւան, Վազգեն Սարգսյան 26/1 «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ, 411 սենյակ ,
Աշխատանքային ժամեր: Երկուշաբթի-ուրբաթ` 9:00-ից մինչեւ 18:00,
Ընդմիջում` 13.00-14.00,
Հեռախոս` (37410) 58-23-22, 58-23-21,
Ֆաքս` (37410) 58-24-21