Last updated May 15, 2012, 4:29 pm
Site map  |  Հայերեն   |         
ABOUT US 
SERVICES 
PHILATELY 
NEWS 
CONTACT US 
September 15 (2011)   ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
"Հայփոստ" Փակ բաժնետիրական ընկերության կողմից մետաղապլաստե և ալյումինե դռների և պատուհանների ձեռքբերման նպատակով կազմակերպվող մրցույթ

1.Սույն հայտարարության տեքստը հաստատված է "Հայփոստ" ՓԲԸ (այսուհետ նաև` Պատվիրատու), Գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի հրամանով ձևավորված մրցույթի հանձնաժողովի 13.09.2011 թ-ի թիվ 1 որոշմամբ և հրապարակվում է "Գնումների մասին" ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի համաձայն:
2.Մրցույթի ծածկագիրը` ՀՓ-ՄԱԴՊՁԲ-09/11
3.Պատվիրատուի գտնվելու վայրն է ք. Երևան, Սարյան 22 հասցեն:
4.Պատվիրատուն հայտարարում է ""Հայփոստ" ՓԲԸ գնումների գործընթացի կազմակերպման կարգ"-ով սահմանված մրցույթի ընթացակարգ` մետաղապլաստե և ալյումինե դռների և պատուհանների ձեռքբերման նպատակով:
5.Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել համապատասխան գնման պայմանագրի (այսուհետ` Պայմանագիր), որի նախագիծը կցված կլինի սույն հայտարարության հիման վրա տրամադրվող հրավերին:
6.Կնքվելիք Պայմանագրի կատարման պահանջվող ժամկետը պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև մեկ տարին ընկած ժամանակահատվածն է:
7.Ցանկացած անձ, կարող է մասնակցել մրցույթին: Մրցույթին մասնակցելու իրավունքի սահմանափակումները "Գնումների մասին" ՀՀ օրենքի հիման վրա սահմանված են §Հայփոստ¦ ՓԲԸ գնումների գործընթացի կազմակերպման կարգով և սույն հայտարարությանը կից տրամադրվող մրցույթի հրավերով:
8.Հնարավոր մասնակիցները կարող են մրցույթի հայտ ներկայացնել մինչև սույն հայտարարության հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրացուցային օրը` ժամը 11:00-ն: Եթե սույն կետով նախատեսված մրցույթի հայտարարության օրվան հաջորդող 10-րդ օրացուցային օրը համընկնում է օրենքով սահմանված ոչ աշխատանքային օրվա հետ, ապա մրցույթի հայտերի ներկայացման վերջնաժամկետը համարվում է ոչ աշխատանքային օրվա ժամը 11:00-ն:
9.Մրցույթի հրավեր ստանալու համար մասնակիցը կարող է դիմել Պատվիրատուին և մեկօրյա ժամկետում ստանալ հրավեր: Մասնակիցը կարող է Մրցույթի հայտ ներկայացնել առանց հրավեր ստանալու: Մրցույթի հրավերը հրապարակված կլինի "Հայփոստ" ՓԲԸ ինտերնետային կայքի "Նորությունների" բաժնում: "Հայփոստ" ՓԲԸ ինտերնետային կայքի հասցեն է www.haypost.am: Անգլերեն և ռուսերեն լեզուներով մրցույթի հրավեր ստանալու նպատակով սահմանվում է 105,000 ՀՀ դրամ վճար: Անգլերեն և ռուսերեն լեզուներով հրավերը տրամադրվում է դիմումն ստանալուց հետո երկօրյա ժամկետում:
10.Հայտերը ներկայացվում են հայերեն լեզվով:
11.Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել հրավերով սահմանված պահանջներին համապատասխան և հայտերին կցել հրավերով սահմանված փաստաթղթերը:
12.Մրցույթի անցկացման, հայտերի ներկայացման, հաղթողին որոշելու, ինչպես նաև մրցույթի ընթացակարգին վերաբերվող այլ գործընթացները նկարագրված են "Հայփոստ" ՓԲԸ գնումների գործընթացի իրականացման կարգում և սույն հայտարարությանը կից տրամադրվող հրավերում:
13.Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել "Հայփոստ" ՓԲԸ ք. Երևան, Սարյան 22 հասցեում գտնվող գլխամասային գրասենյակ, 5-րդ հարկ, Գնումների վարչություն:
14.Մրցույթի ընթացակարգի վերաբերյալ բողոքները ներկայացվում են Գնումների աջակցման կենտրոն ք. Երևան, Կոմիտասի 54/բ հասցեով:


Ձեզ ենք ներկայացնում հրավերը 
Մրցույթի գնման առարկայի անվանումը, տեխնիկական բնութագիրը և քանակը 

"Հայփոստ" ՓԲԸ

 

 

Info Centre
Tel: 374(10)514-514









 






Հասցե` 0010 ք. Երեւան, Վազգեն Սարգսյան 26/1 «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ, 411 սենյակ ,
Աշխատանքային ժամեր: Երկուշաբթի-ուրբաթ` 9:00-ից մինչեւ 18:00,
Ընդմիջում` 13.00-14.00,
Հեռախոս` (37410) 58-23-22, 58-23-21,
Ֆաքս` (37410) 58-24-21