Մանրամասն
Հետևել

The Opera House in Armenia boasts a tradition of centuries; its foundation and the first period of activity in Yerevan go back to the second half of the 19th century.

Փոստային ծառայություններ Նամակներ եւ ծանրոցներ
Արագընթաց փոստային ծառայություն EMS

Արագընթաց փոստային ծառայություն EMS

ԱՓԾ-ի մասին

ԱՓԾ-ն՝ Արագընթաց փոստային ծառայությունը, համաշխարհային ապրանքանիշ է, որը ներկայացնում է փոստային արտադրանքի ամենաարագ հանձնմամբ ծառայությունն ամբողջ աշխարհում: Գրեթե 200 պետությունների և տարածքների փոստեր առաջարկում են փաստաթղթերի և ապրանքների առաքման այս որակյալ ծառայությունը աշխարհի մի ծայրից մյուսը:


ԱՓԾ-ն իրոք համաշխարհային ծառայություն է

ԱՓԾ-ն բազմաթիվ հնարավորություններով օժտված համաշխարհային ծառայություն է: Այն հասանելի է փոստային բաժանմունքներում կամ առաքանին կարող է հավաքվել հաճախորդի հասցեից: Փոստային գրասենյակների մեծ մասն աշխարհում ԱՓԾ ծառայությանը տրամադրում է սպասարկման բազմաթիվ կետեր և ապահովում համաշխարհային ամենամեծ ընդգրկվածություն, շնորհիվ նմանը չունեցող առաքման փոստային ցանցի:


Հիմնական առավելությունները.

Հավաքում բոլոր փոստային բաժանմունքներից կամ հաճախորդի մոտից

Առաջնային մշակում՝ հավաքումից մինչև հանձնում

Ծայրից ծայր հսկում

Հանձնում ստորագրությամբ

Առաքանու հանձնում հասցեատիրոջ ֆիզիկական հասցեով


ԱՓԾ Կոոպերատիվ

ԱՓԾ Կոոպերատիվը աջակցում է 176 անդամ-պետությունների է գործունեությանը, որպեսզի վերջիններս կարողանան հաճախորդներին մատուցել որակյալ, մրցունակ և շուկայի զարգացող պահանջներին համապատասխան ծառայություն: Այն ստեղծվել է Համաշխարհային փոստային միության Փոստի շահագործման խորհրդի կողմից ԱՓԾ ծառայությունը զարգացնելու և կառավարելու նպատակով: Կոոպերատիվը նպաստում է փոստային օպերատորների համագործակցությանը՝ հաճախորդներին բարձրորակ ԱՓԾ ծառայություն մատուցելու համար:


Արագընթած փոստային ծառայության միջոցով ուղարկվող առաքանիները ընդունվում, սպասարկվում և բաշխվում են ՀՀ ողջ տարածքում` ներառյալ բոլոր քաղաքները և գյուղական բնակավայրերը:
Շնորհիվ բացառիկ ցանցային ինտեգրման, ինչպես նաև միջազգային համագործակցության` ԱՓԾ-Հայաստան-ն առաջարկում է հուսալի դռնից դուռ առաքման ծառայություն:
ԱՓԾ-ն իրականացնում է փոստային առաքանու, այն է` նամակագրական թղթակցության և ծանրոցների ընդունում, մշակում, արագ և ապահով փոխադրում մինչև հասցեատեր:
Օգտվելով արագընթաց փոստային ծառայությունից` Դուք կարող եք խնայել Ձեր ժամանակը և գումարը, քանի որ մեր սակագները անհամեմատ ցածր են շուկայական գներից:
Արագացված փոստային ծառայություն պատվիրելու համար կարող եք զանգահարել (+374 10) 542 - 554, (+374 10) 539 - 613 հեռախոսահամարներով: ԱՓԾ սուրհանդակը կընդունի Ձեր պատվերը և այն կառաքվի Ձեր նախընտրած տեղը, լինի դա ձեր տուն, աշխատավայր կամ Ձեր կողմից նշված որևէ այլ տեղ:



ԱՓԾ երկրների ցանկ


Փոստային հաշվիչ