Մանրամասն
Հետևել

Սևանա լիճ (նաև՝ Գեղամա ծով), լիճ ՀայաստանիԳեղարքունիքի մարզում։ Հայաստանի Հանրապետության ամենախոշոր, իսկ Հայկական բարձրավանդակի՝ մեծությամբ երրորդ լիճը (Վանա լճից և Ուրմիա լճից հետո)։

Նորություններ Նորություններ
Մեծ եղեռնի 100-ամյակին ընդառաջ մարվում եւ շրջանառության մեջ է դրվում "Ավրորա Մարդիգանյան" 1 նամականիշով գեղաթերթիկը

Մեծ եղեռնի 100-ամյակին ընդառաջ մարվում եւ շրջանառության մեջ է դրվում "Ավրորա Մարդիգանյան" 1 նամականիշով գեղաթերթիկը

1918թ. Նյու Յորքում անգլերեն լեզվով լույս տեսավ Հայոց ցեղասպանության ականատեսի առաջին փաստավավերագրական հուշագրություններից մեկը` "Հոշոտված Հայաստան" խորագրով, ուր հեղինակը` ցեղասպանությունը վերապրած չմշկածագցի Արշալույս (Ավրորա) Մարտիկանյանը, պատմում է աքսորի ճանապարհի իր սարսափները: Կորցնելով ծնողներին, քույրերին ու երեք եղբայրներին, որոնք գազանաբար սպանվեցին իր աչքերի առջև, 14-ամյա Արշալույսը տարագրության ընթացքում խոշտանգվել ու պատվազրկվել է թուրք և քուրդ պաշտոնյաների ու ցեղապետերի հարեմներում. նա պատմում է իր տեսած արյան խրախճանքների ու մարդկային պատկերացումից դուրս դաժանությունների մասին:
Արշալույս Մարտիկանյանը` հայկական Ժաննա դԱրկը, ինչպես նրան անվանեցին ԱՄՆ-ում, կրելով երկու տարվա մղձավանջային սարսափները, հավատափոխ չեղավ և փախչելով թուրք Քեմալ էֆենդիի հարեմից, երկար թափառումներից հետո 1917թ. գարնան սկզբներին հասավ Էրզրում, այնտեղից անցավ Պետերբուրգ, ապա և` ԱՄՆ, Նյու Յորք, ուր և բնակություն հաստատեց:


Գեղաթերթիկ`
Ցեղասպանության 100-ամյակը. Ավրորա Մարդիգանյան (1901-1994)

Տեխնիկական տվյալներ
Թողարկման օրը` 24 սեպտեմբերի 2013թ.
Դիզայնը` Դավիթ Դովլաթյան, Վահագն Մկրտչյան
Տպարանը`Cartor, Ֆրանսիա
Անվանագինը` 480 ՀՀ դրամ
Տպաքանակը` 20 000


Գեղաթերթիկում պատկերված է ԱՄՆ-ում 1918թթ. նկարահանված և 1919 թվականին ԱՄՆ-ում առաջին անգամ ցուցադրված Հոշոտված Հայաստանե գեղարվեստական ֆիլմի աֆիշը, ինչպես նաև՝ ցեղասպանությունից մազապուրծ եղած փախստականների նկարներ:



"Հոշոտված Հայաստան" գիրքն արդեն պատրաստ էր, երբ 1918թ. Կալիֆորնիայում, ամերիկյան Մետրո Գոլդվին Մեյեր կինոընկերությունում ռեժիսոր Օսկար Ափֆելը նկարահանեց "Հոգիների աճուրդ" համր ֆիլմը, որը Մեծ եղեռնի մասին պատմող առաջին գեղարվեստական կինոնկարն էր: Ֆիլմն առանձնահատուկ է նրանով, որ սցենարի հեղինակն ու գլխավոր դերակատարը հենց ինքը` Արշալույս Մարտիկանյանն է, ով նաև մեծապես աջակցել է ինչպես դերասանների հագուստների և կերպարների ստեղծման, այնպես էլ տեսարանների ճշգրիտ վերարտադրման աշխատանքներին:

Ֆոտոալբոմ (1)