Մանրամասն
Հետևել

The Republic Square (Armenian: Հանրապետության հրապարակ Hanrapetu'tyan Hraparak) is the large central town square in Yerevan, The square was designed by architect Alexander Tamanian within the 1924 main plan of Yerevan city. 

Նորություններ Նորություններ
Հայփոստի լոգիստիկ նոր սխեմա Գեղարքունիքում

 Հայփոստի լոգիստիկ նոր սխեմա Գեղարքունիքում

Հուլիսի 25-ին տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի արդիականացված փոստային մասնաճյուղի եւ թիվ 01 բաժանմունքի բացման պաշտոնական արարողությունը:

Շինարարական եւ արտաքին հարդարման աշխատանքներից բացի, այստեղ ևս նորացվել են կիրառվող աշխատանքային ստանդարտները, ներդրվել են միջազգային դրամական փոխանցումների նոր համակարգեր, տեղադրվել են արդի համակարգիչներ եւ ծրագրեր, ամբողջությամբ նորացվել է ավտոմեքենաների կազմը, տեղադրվել են անվտանգության արդիական համակարգեր, վերապատրաստվել է աշխատակազմը:

Հայփոստ ՓԲԸ հավատարմագրային կառավարիչ Հայփոստ Թրաստ Մենեջմենթի 2013 թ.-ի ծրագրով շարունակվում է Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորի արդիականացման եւ զարգացման լայնամասշտաբ ծրագիրը, որի համաձայն մինչեւ տարեվերջ նախատեսվում է արդիականացնել եւ նոր ստանդարտներին համապատասխանեցնել 60 փոստային բաժանմունք եւ մասնաճյուղ: Ըստ նոր ծրագրի, 8 փոստային բաժանմունք կարդիականացվի Երեւանում, 52-ը`մարզերում:

Ֆրանսիական փոստի ազգային օպերատոր "Լա Փոստ"- ի հետ համատեղ Հայփոստը մշակում եւ ներդնում է լոգիստիկ նոր սխեմա, որի կիրառումը զգալիորեն կբարելավի փոստային կապի որակը: Այս ծրագրով` Սեւանի մասնաճյուղում ստեղծվել է փոստի տեսակավորման մարզային նոր կենտրոն, որտեղից 6 նոր մեքենաները կիրականացնեն Գեղարքունիքի մարզի փոստային փոխանակումը: Նոր սխեմայի կիրառումը` մարզում փոստի փոխանակման օպերատիվությունն ու արագությունը կավելացնի ավելի քան 40 տոկոսով:

Ռենո եւ Դեու մակնիշի բոլոր 6 մեքենաները հագեցած են GPS համակարգով, որը թույլ է տալիս հետևել մեքենաների ճշգրիտ շարժին և օժանդակել մեքենաների անվտանգության ապահովմանը: Սեւան քաղաքում այսօր ներկայացվեց նաեւ Փոստմարկետի նոր`4-րդ կատալոգը` բաղկացած 180 էջից: Եթե 2012թ. գարնանը տպագրված 1-ին կատալոգում ներկայացված էին 4 գործընկերների 117 ապրանքատեսակներ, ապա այս նոր կատալոգում ներկայացված են 27 գործընկերների 1777 ապրանքատեսակներ, որոնք կատալոգով հաճախորդները կարող են պատվիրել Հայփոստի ցանկացած բաժանմունքում: Մեկ տարվա ընթացքում հարմարավետության, մատչելի գների եւ մատուցվող բարձր ծառայության շնորհիվ Փոստմարկետի կատալոգային վաճառքներն աճել են ավելի քան 12 անգամ:

Նոր կատալոգում առանձնահատուկ կարեւորություն է տրված գրքերի վաճառքին եւ տարածմանը: Առանձին բաժին է "Գրքի ակումբը", որտեղ ներկայացված գրականությունը հաճախորդին կհասցվի առանձնահատուկ մատչելի գներով: Հայփոստ Թրասթ Մենեջմենթ-ն առանձնակի ուշադրություն է դարձնում մարզերում Հայփոստ-ի պատշաճ ներկայությանը, փոստային և հարակից ծառայություների զարգացմանը:

Հայփոստ Թրասթ Մենեջմենթը մտադիր է Հայաստանի Հանրապետությունում զարգացնել ավանդական փոստային ծառայությունները, ներդնել ավելի ժամանակակից սուրհանդակային, ֆինանսական եւ կոմերցիոն ծառայություններ` Հայփոստը դարձնելով ազգային առաջատար փոստային օպերատոր տարածաշրջանում:



Հայփոստ Թրասթ Մենեջմենթ
Հայփոստ ՓԲԸ

Ֆոտոալբոմ (1)