Մանրամասն
Հետևել

Խոր Վիրապ, Խոր վիրապի վանք, ճարտարապետական հուշարձան, XVII դարի վանք-ամրոց Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ոստան գավառում:

Նորություններ Նորություններ
Հայկական կոնյակին նվիրված նոր նամականիշ

Հայկական կոնյակին նվիրված նոր նամականիշ

Այսօր մարվել եւ շրջանառության մեջ է դրվել Հայաստանում կոնյակագործության հիմնադրմանը նվիրված նոր նամականիշ: Մարման արարողությանը ներկա էին ՀՀ Տրանսպորտի եւ կապի փոխնախարար Անդրանիկ Ալեքսանյանը, "Հայփոստ" ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր:

Նամականիշի վրա պատկերված է կոնյակով լի բաժակ, խաղողով զամբյուղ և հին քանդակ, որին պատկերված են թագավորական զգեստով երկու տղամարդ` խմիչքի գավաթները ձեռքներին:
Նամականիշի հեղինակն է Վահագն Մկրտչյանը: 300 դրամ անվանագին ունեցող այս նամականիշը տպագրվել են Ֆրանսիայի Կարտոր (Cartor) տպարանում՝ 40 000 հատ տպաքանակով:

Սա հայկական խմիչքներին նվիրված ավանդական շարքի շարունակությունն է. 2001թ. արդեն թողարկվել է նամականիշ` նվիրված գարեջրագործությանը, իսկ այս տարի թողարկվելու է նամականիշ` նվիրված հայկական գինեգործությանը:
Հայաստանում կոնյակի արտադրությունը հիմնադրվել է 1887թ., և լավագույն ավանդույթներով շարունակվում է մինչ օրս:

"Հայփոստ թրասթ մենեջմենթ" Բ.Վ.-ն և "Հայփոստ" ՓԲԸ-ն շարունակում են հայկական ֆիլատելիայի զարգացմանն ուղղված քաղաքականությունը:

Տեխնիկական տվյալներ՝

Թողարկման օրը` 18 հունիսի 2013թ.
Դիզայնը՝ Վահագն Մկրտչյան
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Անվանագինը` 300 ՀՀ դրամ
Տպաքանակը՝ 40 000

Ֆոտոալբոմ (2)