Մանրամասն
Հետևել

The Republic Square (Armenian: Հանրապետության հրապարակ Hanrapetu'tyan Hraparak) is the large central town square in Yerevan, The square was designed by architect Alexander Tamanian within the 1924 main plan of Yerevan city. 

Ֆինանսական ծառայություններ Վճարումներ և հավաքագրումներ
Սոցիալական վճարումներ

«ՀայՓոստ» ՓԲԸ-ն իրականացնում է պետական բյուջեով սահմանված հետեւյալ տեսակի սոցիալական վճարումները՝


Նպաստներ, այդ թվում՝

  • Ընտանեկան նպաստ և միանվագ դրամական օգնություն,
  • Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ,
  • Երեխայի ծննդյան միանվագ նպաստ,
  • Հայաստանի զոհված ազգային հերոսի կամ Մարտական խաչ շքանշանով հետմահու պարգևատրված անձանց ընտանիքներին նպաստ,
  • «ՎՏԲ-Հայաստան» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիներին, մինչև 1993 թ-ի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում,
  • Գործազրկության նպաստ:


Կենսաթոշակներ, այդ թվում՝


  • Պետական կենսաթոշակներ,
  • Կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստ,
  • Կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակ «Ժառանգվող գումար»,
  • ՀՄՊ մասնակիցների պատվովճար,
  • ՀՄՊ մասնակիցների և զինծառայողների դրամական օգնություն,
  • Աշխատողների աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնասման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցում,
  • «Ժողովրդական» կոչման արժանացած անձանց պատվովճար,
  • ՀՀ օրենքով և կառավարության որոշումներով սահմանված կենսաթոշակ:

Նպաստների վճարումների իրականացման կարգը՝

  • Նպաստները վճարվում են նպաստառուին` իր բնակության վայրում, «ՀայՓոստ» ՓԲԸ փոստային բաժանմունքների միջոցով:
  • Նպաստները վճարվում են «ՀայՓոստ» ՓԲԸ փոստային բաժանմունքների փոստատարների տուն առաքելու միջոցով:

Քաղաքացու պահանջով՝ Հայաստանի զոհված ազգային հերոսի կամ Մարտական խաչ շքանշանով հետմահու պարգևատրված անձանց ընտանիքներին նպաստը, Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը, Երեխայի ծննդյան միանվագ նպաստը, «ՎՏԲ-Հայաստան» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիներին, մինչև 1993 թ-ի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցումը, կարող է վճարվել նաև փոստային բաժանմունքում:

  • Այն դեպքում, երբ նպաստառուն չի կարող ստորագրել գումարի ստացման համար, ապա վճարումը կարող է կատարվել նաև օրինական ներկայացուցչին, որի անձը հաստատող փաստաթղթի տվյալները լրացվում են ցուցակում:
  • Յուրաքանչյուր վճարման ժամանակ փոստատարը նախապես պահանջում է ստացողի անձնագիրը, համեմատում և անձնագրի տվյալները լրացնում է ցուցակի համապատասխան տողում:
  • Եթե փոստատարը վճարման պահին պարզում է, որ նպաստառուն մահացել է, վճարում չի կատարում:


Գործազրկությաննպաստիվճարման իրականացման կարգը՝

  • Նպաստների վճարումները կատարվում են «Զբաղվածություն պետական ծառայություն» գործակալության մարզային և տարածքային կենտրոնների կողմից ներկայացվող ցուցակների համապատասխան:
  • Նպաստառու գործազուրկին գործազրկության նպաստը վճարվում է «ՀայՓոստ» ՓԲԸ փոստային բաժանմունքներում՝ ` անձը հաստատող փաստաթղթի հիման վրա,
  • Նպաստառու գործազուրկի փոխարեն, այլ անձին` նպաստառու գործազուրկի կողմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագրի և լիազորագիր ներկայացնողի անձը հաստատող փաստաթղթի հիման վրա.
  • Նպաստառու գործազուրկի մահվան դեպքում նրա ընտանիքի չափահաս անդամին, կամ մահացածի կնոջը (ամուսնուն), ծնողներից որևէ մեկին կամ անչափահաս երեխաների օրինական ներկայացուցչին` վերջիններիս անձնագրի և գործազուրկի մահվան վկայականի հիման վրա:


Կենսաթոշակների վճարման ծառայությունների իրականացման կարգը՝

  • Կենսաթոշակի վճարումները իրականացվում են մինչև տվյալ ամսվա 20-ը Սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժինների կողմից տրամադրված վճարման ցուցակներով:
  • Կենսաթոշակները վճարվում են կենսաթոշակառուին` իր բնակության վայրում, «ՀայՓոստ» ՓԲԸ փոստային բաժանմունքներում:
  • Կենսաթոշակները վճարվում են «ՀայՓոստ» ՓԲԸ փոստային բաժանմունքներում և փոստատարների կողմից տուն առաքելու միջոցով:
  • «ՀայՓոստ» ՓԲԸ կողմից կենսաթոշակը վճարվում է վճարման ցուցակում ներառված կենսաթոշակառուին կամ նրա փոխարեն՝ կենսաթոշակը օրենքով ստանալու իրավունքն ունեցող անձին, անձը հաստատող փաստաթղթի հիման վրա:

Կենսաթոշակը վճարելուց ստուգվում է կենսաթոշակառուի կամ լիազորված անձի անձնագրային տվյալների համապատասխանությունը ցուցակում առկա տվյալների հետ: Անհամապատասխանության դեպքում վճարողը չի իրականացնում վճարում և առաջարկում է կենսաթոշակառուին կամ լիազորված անձին այցելել Սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժին՝ ճշտելու տվյալները: