Մանրամասն
Հետևել
Միջազգային համագործակցություն

"ՀայՓոստ" ՓԲԸ-ն` Հայաստանի ազգային փոստային օպերատորը, որը միջազգային փոստային ասպարեզում ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը, համագործակցում է մի շարք միջազգային փոստային կազմակերպությունների, գործընկեր փոստերի և այլ շահագրգիռ կազմակերպությունների հետ:
1992թ. Հայաստանը դարձել է Միացյալ ազգերի կազմակերպության մասնագիտացված գործակալության` Համաշխարհային փոստային միության անդամ, ինչը նոր էջ է բացել միջազգային փոստային համագործակցության ասպարեզում: Համաշխարհային փոստային միությունը, կազմավորվելով 1874թ. Բեռնում (Շվեյցարիա), ունի 191 անդամ-երկրներ և անհրաժեշտության դեպքում հատկացնում է տեխնիկական օգնություն:
1992թ. Հայաստանն ընդգրկվել է Կապի տարածաշրջանային համագործակցության (ԿՏՀ) 12 անդամների շարքում: ԿՏՀ-ն կազմավորվեց նորանկախ պետությունների միջև հեռահաղորդակցությունների և փոստային կապի բնագավառում համագործակցություն իրականացնելու նպատակով:
2008թ. ի վեր "ՀայՓոստ" ՓԲԸ-ն` Հայաստանի ազգային փոստային օպերատորը, հանդիսանում է 48 եվրոպական փոստային օպերատորների միության` "ՓոստԵվրոպ"-ի անդամ: "ՓոստԵվրոպ"-ը նպատակ ունի բարելավել Եվրոպայում տեղի ունեցող փոստային գործողությունները և ծառայությունները և նպաստել անդամ-երկրների միջև ակտիվ համագործակցությանը: "ՓոստԵվրոպ"-ը Համաշխարհային փոստային միության պաշտոնապես ճանաչված սահմանափակ միություն է:

Փոստի միջազգային հաստատություններ

Հղումներ փոստային ադմինիստրացիաներին

Ֆիլատելիային վերաբերող վեբ-կայքեր



"ՀայՓոստ" ՓԲԸ-ն պատաuխանատվություն չի կրում ընկերության կայքում ներկայացված արտաքին հղումների ինտերնետային կայքերի բովանդակության uտույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, և ընկերությունը պատաuխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության oգտագործման հնարավոր հետևանքների համար: