Մանրամասն
Հետևել

The Republic Square (Armenian: Հանրապետության հրապարակ Hanrapetu'tyan Hraparak) is the large central town square in Yerevan, The square was designed by architect Alexander Tamanian within the 1924 main plan of Yerevan city. 

Ֆինանսական ծառայություններ Դրամական փոխանցում
Փոստային միջազգային դրամական փոխանցումներ

Փոստային միջազգային դրամական փոխանցումներ

IFS/ STEFI համակարգը բացառապես փոստային դրամական փոխանցումների համակարգ է, որը իրականացվում է Միացյալ ազգերի կազմակերպության Համաշխարհային փոստային օպերատորների միության հովանու ներքո:

Այս համակարգով դրամական փոխանցումները տրամադրվում են միայն "ՀայՓոստ" ՓԲԸ կողմից:



"ՀայՓոստ" ՓԲԸ-ն առաջարկում է `

  • Փոստային էլեկտրոնային միջազգային դրամական փոխանցումներ,
  • Փոստային թղթային միջազգային դրամական փոխանցումներ,
  • Փոստային էլեկտրոնային ներհանրապետական դրամական փոխանցումներ


Փոստային դրամական փոխանցումները իրականացվում են գործընկեր երկրների բոլոր փոստային սպասարկման կետերում յուրաքանչյուր երկրի ազգային դրամով (ՀՀ և ԼՂՀ տարածքում ՀՀ դրամով):



Ի՞նչպես ուղարկել

  • Այցելում եք փոստային բաժանմունք և լրացնում ԷՓ1 ձևը, որը ներառում է՝

- ուղարկողի անունը, ազգանունը կամ ձեռնարկության անվանումը

- ուղարկողի հասցեն

- փոխանցվող գումարի չափը

- ստացողի անունը, ազգանունը կամ ձեռնարկության անվանումը,

- ստացողի հասցեն ամբողջությամբ կամ ցպահանջ

  • վճարում եք փոխանցվող գումարը և ծառայության սակագինը:


Եթե փոխանցվելիք գումարը կազմում է 400 000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամ և ավելի, ապա փոստային բաժանմունքի օպերատորը հաճախորդից պահանջում է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ:


Ի՞նչպես ստանալ

  • փոստային բաժանմունքից փոխանցման մասին տեղեկություն ստանալու դեպքում այցելում եք փոստային բաժանմունք,
  • ներկայացնում եք անձը հաստատող փաստաթուղթ /անձնագիր, նույնականացման քարտ, զինվորական գրքույկ` ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց համար /,
  • ստանում եք գումարը /գումարը տրամադրելուց միջնորդավճար չի գանձվում/:


Դրամական փոխանցումները վճարվում են բացառապես փոխանցման վրա նշված անձանց կամ լիազորված անձին` նոտարական վավերացում ստացած լիազորագրի հիման վրա: Այլ պետությունում տրված լիազորագիրը պետք է հաստատված լինի ապոստիլով, եթե ՀՀ միջազգային պայմանգրերով այլ բան սահմանված չէ:


"ՀայՓոստ" ՓԲԸ պարտավոր է տրամադրել հաճախորդին յուրաքանչյուր փոխանցման կատարումը հաստատող կտրոն, որտեղ նշված է փոխանցվող գումարի չափը, ծառայության գումարի չափը և այլ մանրամասներ:
Փոստային դրամական փոխանցումներ իրականացնելիս փոխանցման տվյալների փոփոխումը, չեղյալացումը իրականացվում է անվճար` համաձայն ուղարկողի գրավոր դիմումի:



Փոստային էլեկտրոնային միջազգային դրամական փոխանցումներ
Փոստային էլեկտրոնային միջազգային դրամական փոխանցումներ իրականցնելու համար "ՀայՓոստ" ՓԲԸ-ն առաջարկում է IFS/ STEFI համակարգը:



IFS/ STEFI դրամական փոխանցումների համակարգի միջոցով հնարավոր է դրամական փոխանցումներ կատարել

բոլոր փոստային սպասարկման կետերում:


Յուրաքանչյուր երկրում գործող սակագներին կարող եք ծանոթանալ՝ հետևելով համապատասխան հղմանը:


ՀՀ-ից IFS/STEFI –ով արտերկիր ուղարկվող դրամական փոխանցումների սակագինը (ծառայության գումարը) կազմում է ուղարկվող գումարի 4%-ը:

IFS/ STEFI փոստային դրամական փոխանցումների համակարգի միջոցով փոխանցումը հասանելի է այն օրվանից, երբ կատարվել է տվյալ փախանցումը: Համակարգում փոխանցումը պահպանվում է մոտ մեկ ամիս:

Փոստային թղթային միջազգային դրամական փոխանցումներ
Փոստային թղթային միջազգային դրամական փոխանցումների փոխանակումը իրականացվում է հետևյալ երկրների հետ՝


Լատվիա
Էստոնիա
Լեհաստան
Բելգիա
Դանիա
Ռումինիա
Թուրքմենիա
Ղրղզստան
Վրաստան
Տաջիկստան


Փոստային թղթային միջազգային դրամական փոխանցումները իրականացնելու համար սակագինը (ծառայության գումարը) կազմում է ուղարկվող գումարի 4%-ը:

Փոստային թղթային միջազգային դրամական փոխանցումները հասանելի են փոխանցումը կատարելու 5-րդ օրվանից սկսած: Վերջինս համակարգում պահպանվում է մեկ ամիս: