Մանրամասն
Հետևել

The Opera House in Armenia boasts a tradition of centuries; its foundation and the first period of activity in Yerevan go back to the second half of the 19th century.

Ֆինանսական ծառայություններ Դրամական փոխանցում
SIGUE արտասահմանյան համակարգով արագ դրամական փոխանցումներ (նախկին COINSTAR)

SIGUE արտասահմանյան համակարգով արագ դրամական փոխանցումներ (նախկին COINSTAR)

«Հայփոստ» ՓԲԸ-ն իրականացնում է SIGUE արտասահմանյան վճարահաշվարկային համակարգով դրամական փոխանցումներ ֆիզիկական անձանց միջև: Այս համակարգի միջոցով հնարավոր է դրամական փոխանցումներ կատարել աշխարհի 120-ից ավել երկրներում:


SIGUE MONEY TRANSFER դրամական փոխանցումների ընդունումը և վճարումը իրականացվում է ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով և Եվրոյով:


SIGUE MONEY TRANSFER համակարգի միջոցով դրամական փոխանցման մեկ գործարքի առավելագույն սահմանաչափը 4999.00 USD/EUR կամ համարժեք ՀՀ դրամ:


SIGUE MONEY TRANSFER համակարգով դրամական փոխանցումը հասանելի է դառնում 15 րոպեից:


Փոխանցումը համակարգում պահպանվում է վեց ամիս: Ժամկետը լրանալու, ստացողի չներկայանալու կամ փոխանցումից հրաժարվելու դեպքում դրամական փոխանցումը վերադարձվում է՝ բացառությամբ միջնորդավճարի:



"Sigue Money Transfer " դրամականփոխանցումներիսակագներնեն՝


Դրամականփոխադրություններիգումարներիմիջակայք

USD/EUR

Ծառայությանսակագին

USD/EUR

0.01- 100.00

3.00

100.01- 200.00

6.00

200.01- 300.00

10.00

300.01-400.00

14.00

400.01-500.00

18.00

500.01-750.00

25.00

751.00-1250.00

30.00

1251.00-1750.00

40.00

1751.00-2250.00

55.00

2251.00-2750.00

75.00

2751.00-3000.00

85.00

3001.00-4999.00

95.00


Միջնորդավճարը գանձվում է միայն ուղարկողից, Հայաստանի Հանրապետությունում՝ միայն ՀՀ դրամով:


Ի՞նչպես ուղարկել.


- Այցելում եք մոտակա փոստային բաժանմունք,

- Ներկայացնում եք անձը հաստատող փաստաթուղթ /անձնագիր, նույնականացման քարտ, զինվորական գրքույկ` ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց համար /,

- Հայտնում եք ստացողի անունը, ազգանունը, փոստի հասցեն, փոխանցման գումարի չափը,

- Փոստային բաժանմունքի աշխատակիցը լրացնում է փոխանցման դիմումը,

- Վճարում եք փոխանցման գումարը և միջնորդավճարը,

- Փոստային բաժանմունքի աշխատակիցը Ձեզ տրամադրում է փոխանցման համարը/կոդը/,

- Ստացողին տեղեկացնում եք փոխանցված գումարի վերաբերյալև հայտնում փոխանցման համարը (կոդը):


Ի՞նպես ստանալ.


  • Այցելում եք մոտակա փոստային բաժանմունք,
  • Ներկայացնում եք անձը հաստատող փաստաթուղթ /անձնագիր, նույնականացման քարտ, զինվորական գրքույկ` ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց համար /,
  • Ներկայացրնում եք փոխանցման համարը/կոդը/ փոստային բաժանմունքի աշխատակցին և ստանում գումարը /գումարը վճարելիս միջնորդավճար չի գանձվում/:


Դրամական փոխանցումները վճարվում են բացառապես փոխանցման վրա նշված անձանց կամ լիազորված անձին` նոտարական վավերացում ստացած լիազորագրի հիման վրա: Այլ պետությունում տրված լիազորագիրը պետք է հաստատված լինի ապոստիլով, եթե ՀՀ միջազգային պայմանգրերով այլ բան սահմանված չէ:


Փոխանցման վավերապայմանների փոփոխություն.


Դրամական փոխանցումը ենթակա է փոփոխման միայն այն դեպքում, երբ տվյալ փոխանցումը դեռևս վճարված չէ:

Փոփոխման ենթակա են միայն ստացողի վավերապայմանները:

Դրամական փոխանցումը կատարելիս "ՀայՓոստ" ՓԲԸ հաճախորդին պետք է տրամադրի յուրաքանչյուր փոխանցման կատարումը հաստատող փաստաթուղթ, որտեղ նշված է փոխանցվող գումարի չափը, , միջնորդավճարի չափը, արժույթը և այլ մանրամասներ:


Համակարգի սպասարկման կետերի, համակարգի մասնակից կազմակերպությունների և այլ տեղեկատվությունների համար կարող եք այցելել http://www.sigue.com/ ինտերնետային կայք կամ զանգահարել (+37410) 514 526, (+374 10) 514 796 հեռախոսահամարներով