Մանրամասն
Հետևել

Սևանա լիճ (նաև՝ Գեղամա ծով), լիճ Հայաստանի Գեղարքունիքի մարզում։ Հայաստանի Հանրապետության ամենախոշոր, իսկ Հայկական բարձրավանդակի՝ մեծությամբ երրորդ լիճը (Վանա լճից և Ուրմիա լճից հետո)։ 

Ֆինանսական ծառայություններ Դրամական փոխանցում
FORSAGE համակարգով արագ դրամական փոխանցումներ

FORSAGE համակարգով արագ դրամական փոխանցումներ

«Հայփոստ» ՓԲԸ-ն իրականացնում է փոստային արագ դրամական փոխանցումներ FORSAGE համակարգով: FORSAGE համակարգով փոստային արագ դրամական փոխանցումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության փոստային կապի նշանակված օպերատորների միջև:

FORSAGE համակարգով փոստային արագ դրամական փոխանցումներն (այսուհետ՝ դրամական փոխանցումներ) իրականացվում են ֆիզիկական անձանց միջև:

FORSAGE դրամական փոխանցումների համակարգով փոխանցումը հասանելի է դառնում 1 ժամվա ընթացքում:


FORSAGE համակարգով մեկ գործարքի առավելագույն սահմանաչափը 150 000 ռուբլի է կամ դրան համարժեք ՀՀ դրամ:

Հայաստանի Հանրապետությունում FORSAGE համակարգով դրամական փոխանցումների ընդունումը և վճարումը իրականացվում է ՌԴ ռուբլով կամ հաճախորդի ցանկությամբ՝ ՀՀ դրամով:

Ռուսաստանի Դաշնությունում FORSAGE համակարգով դրամական փոխանցումների ընդունումը և վճարումը իրականացվում է ՌԴ ռուբլով:


FORSAGE համակարգովընդունվողդրամականփոխանցումներիսակագներնեն՝

ՀՀ-ում FORSAGE համակարգով իրականացվող դրամական փոխանցումների սակագինը կազմում է 1.8%, ՀՀ դրամով փոխանցումների դեպքում նվազագույնը 2000 ՀՀ դրամ, ռուբլով փոխանցումների դեպքում՝ 149 ռուբլի:

Միջնորդավճարը գանձվում է միայն ուղարկողից, Հայաստանի Հանրապետությունում՝ միայն ՀՀ դրամով:

Փոխանցումը համակարգում պահպանվում է մեկ ամիս: Ժամկետը լրանալու, ստացողի չներկայանալու կամ փոխանցումից հրաժարվելու դեպքում դրամական փոխանցման գումարը վերադարձվում է ուղարկողին՝ բացառությամբ միջնորդավճարի:


Ինչպե՞ս ուղարկել.

  • Այցելում եք մոտակա փոստային բաժանմունք,
  • Ներկայացնում եք անձը հաստատող փաստաթուղթ /անձնագիր, նույնականացման քարտ, զինվորական գրքույկ` ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց համար /,
  • Հայտնում եք ստացողի անունը, ազգանունը, փոստի հասցեն, փոխանցման գումարի չափը,
  • Փոստային բաժանմունքի աշխատակիցը լրացնում է փոխանցման դիմումը,
  • Վճարում եք փոխանցման գումարը և միջնորդավճարը,
  • Փոստային բաժանմունքի աշխատակիցը Ձեզ տրամադրում է փոխանցման համարը/կոդը/,
  • Ստացողին տեղեկացնում եք փոխանցված գումարի վերաբերյալ և հայտնում փոխանցման համարը (կոդը):


Ինչպե՞ս ստանալ.

  • Այցելում եք մոտակա փոստային բաժանմունք,
  • Ներկայացնում եք անձը հաստատող փաստաթուղթ /անձնագիր, նույնականացման քարտ, զինվորական գրքույկ` ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց համար /,
  • Ներկայացնում եք փոխանցման համարը/կոդը/ փոստային բաժանմունքի աշխատակցին և ստանում գումարը /գումարը վճարելիս միջնորդավճար չի գանձվում/:

Դրամական փոխանցումները վճարվում են բացառապես փոխանցման վրա նշված անձանց կամ լիազորված անձին` նոտարական վավերացում ստացած լիազորագրի հիման վրա: Այլ պետությունում տրված լիազորագիրը պետք է հաստատված լինի ապոստիլով, եթե ՀՀ միջազգային պայմանգրերով այլ բան սահմանված չէ:


Փոխանցման վավերապայմանների փոփոխություն.

Դրամական փոխանցումը ենթակա է փոփոխման միայն այն դեպքում, երբ տվյալ փոխանցումը դեռևս վճարված չէ:

Փոփոխման ենթակա են միայն ստացողի վավերապայմանները:

Դրամական փոխանցումը կատարելիս "ՀայՓոստ" ՓԲԸ հաճախորդին պետք է տրամադրի յուրաքանչյուր փոխանցման կատարումը հաստատող փաստաթուղթ, որտեղ նշված է փոխանցվող գումարի չափը, միջնորդավճարի չափը, արժույթը և այլ մանրամասներ:

Հայաստանի Հանրապետությունում համակարգի սպասարկման կետերն են «Հայփոստ» ՓԲԸ փոստային բաժանմունքները, իսկ Ռուսաստանի դաշնությունում ФГУП “Почта России” կազմակերպության փոստային բաժանմունքները, որոնց ցանկին կարող եք ծանոթանալ հետևելով http://www.russianpost.ru/rp/servise/ru/home/finuslug/forsage ինտերնետային հղմամբ:

Ֆորսաժ դրամական փոխանցումների ծառայությունն իրականացվում է ՙSigue Money Transfer՚ արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի միջոցով, որի մասնակիցը հանդիսանում է ՙՀայփոստ՚ ՓԲԸ-ն:

Համակարգի սպասարկման կետերի, համակարգով փոստային արագ դրամական փոխանցումների վերաբերյալ ցանկացած հարցի դեպքում կարող եք զանքահարել (+37410) 514 526, (+374 10) 514 796 հեռախոսահամարներով: