Մանրամասն
Հետևել

Կասկադ համալիր, ճարտարապետական-կոթողային համալիր Երևանում։ Ստեղծվել է 1970 թ.։ 

Ֆինանսական ծառայություններ Վճարումներ և հավաքագրումներ
Էլեկտրաէներգիայի վարձավճարներ

«Հայփոստ» ՓԲԸ-ն ապահովում է ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից էլեկտրաէներգիայի վարձավճարների հավաքագրումը Երևան քաղաքում և ՀՀ մարզերում գտնվող իր փոստային մասնաճյուղերի/բաժանմունքների միջոցով:

Էլեկտրաէներգիայի վարձավճարումները կատարվում են հետևյալ կերպ՝

  • Քաղաքացին այցելում է փոստային բաժանմունք
  • Ներկայացնում է իր բաժանորդային քարտի համարը կամ հեռախոսի համարը կամ հասցեն
  • Փոստային բաժանմունքի աշխատակիցը, ըստ այդ տվյալների, բազայում որոնում է տվյալ հաճախորդի վարձավճարի վերաբերյալ տվյալներ եւ ներկայացնում նրան
  • Քաղաքացին կատարում է վճարումը, որից հետո փոստային բաժանմունքի աշխատակիցը նրան է տրամադրում վճարման անդորրագիրը /մյուս օրինակը պահում է իր մոտ/:

Մարզային փոստային բաժանմունքներում բաժանորդների սպասարկումը, բացի հանգստյան և տոն օրերից, իրականացվում է ամեն օր` ժամը 09:00-ից մինչև 17:00-ը, շաբաթ օրերին՝ 09:00-ից մինչև 16:00-ը: Երևանում սպասարկումը իրականացվում է ամեն օր՝ 08:00-ից մինչև 19:00-ը և շաբաթ օրը՝ 08:00-ից մինչև 18:00-ը: Երևան քաղաքի թիվ 0010 փ/բ-ն աշխատում է նաև կիրակի օրը՝ 10:00-ից մինչև 15:00-ը, օդանավակայանում գտնվող թիվ 0042 փ/բ-ն աշխատում է շուրջօրյա:

Անճշտությունների կամ սխալ վճարումների դեպքում քաղաքացու գրավոր դիմումի հիման վրա կատարվում են համապատասխան ճշտումները: Շտկումները կատարվում են տեղում, իսկ առանձին դեպքերում մինչև մեկ ամսվա ընթացքում: