Մանրամասն
Հետևել

Կասկադ համալիր, ճարտարապետական-կոթողային համալիր Երևանում։ Ստեղծվել է 1970 թ.։ 

Ֆինանսական ծառայություններ Վճարումներ և հավաքագրումներ
Խմելու ջրի և ջրաչափերի վարձավճարների հավաքագրում ՀՀ մարզերում

«ՀայՓոստ» ՓԲԸ-ն ՀՀ մարզերի տարածքում գտնվող իր փոստային բաժանմունքների միջոցով իրականացնում է ֆիզիկական և իրավաբանական անձանց խմելու ջրի և ջրաչափերի դիմաց վարձավճարների ընդունումը:

Խմելու ջրի և ջրաչափերի վարձավճարումները կատարվում են հետևյալ կերպ`
Քաղաքացին այցելում է փոստային բաժանմունք

  • Ներկայացնում է իր բաժանորդային քարտի համարը, հեռախոսի համարը կամ հասցեն
  • Փոստային բաժանմունքի աշխատակիցը ըստ այդ տվյալների բազայում որոնում է տվյալ հաճախորդի վարձավճարի վերաբերյալ տվյալների և ներկայացնում է հաճախորդին
  • Քաղաքացին կատարում է վճարումը, որից հետո փոստային բաժանմունքի աշխատակիցը նրան է տրամադրում վճարման անդորրագիրը /մյուս օրինակը պահում է իր մոտ/:

Մարզային փոստային բաժանմունքներում բաժանորդների սպասարկումը, բացի հանգստյան և տոն օրերից, իրականացվում է ամեն օր` ժամը 09:00-ից մինչև 17:00-ը, շաբաթ օրերին՝ 09:00-ից մինչև 16:00-ը: Երևանում սպասարկումը իրականացվում է ամեն օր՝ 08:00-ից մինչև 19:00-ը և շաբաթ օրը՝ 08:00-ից մինչև 18:00-ը: Երևան քաղաքի թիվ 0010 փ/բ-ն աշխատում է նաև կիրակի օրը՝ 10:00-ից մինչև 15:00-ը, օդանավակայանում գտնվող թիվ 0042 փ/բ-ն աշխատում է շուրջօրյա:

Անճշտությունների կամ սխալ վճարումների դեպքում քաղաքացու գրավոր դիմումի հիման վրա կատարվում են համապատասխան ճշտումները: Շտկումները կատարվում են տեղում: