Մանրամասն
Հետևել

Սևանա լիճ (նաև՝ Գեղամա ծով), լիճ Հայաստանի Գեղարքունիքի մարզում։ Հայաստանի Հանրապետության ամենախոշոր, իսկ Հայկական բարձրավանդակի՝ մեծությամբ երրորդ լիճը (Վանա լճից և Ուրմիա լճից հետո)։ 

Կորպորատիվ ծառայություններ Ուղիղ փոստ
Հասցեական փոստային առաքման ծառայություն

Լավագույն օգնականը Ձեր բիզնեսում

Երբեմն լսելի լինելու ընդամենը մեկ հնարավորություն ես ունենում, ուստի պետք է վստահ լինես, որ տարբերվում ես ամբոխից:
Ուղիղ փոստային առաքման ծառայությունը հաճախորդներ ներգրավելու նոր և հետաքրքրություն ներկայացնող արագ և արդյունավետ ճանապարհ է:
Ուղիղ փոստային առաքման ծառայությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ազգային փոստային օպերատոր "ՀայՓոստ" ՓԲԸ-ն: Ուղիղ փոստային առաքման ծառայությունը հնարավորություն է ընձեռում Ձեր հաճախորդներին առաքելու պարբերաբար տրամադրվող բանկային հաշիվներ և պլաստիկ քարտեր, իրականացնում է ծրարավորում և այլ տպագիր նյութերի ուղարկում, ինչպես նաև՝ գովազդատեղեկատվական նյութեր բաժանելով՝ սեղմ ժամկետներում ապահով և վստահելի կերպով Ձեր հավանական հաճախորդներին է ներկայացնում Ձեր իսկ արտադրանքը կամ Ձեր կողմից մատուցվող ծառայությունը:
Առաքումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության տարածքում ավելի քան 900 փոստային բաժանմունքների միջոցով:
Մենք կարող ենք օգտակար լինել ընկերություններին կարգավորել իրենց տվյալների շտեմարանը, ուղիղ փոստային առաքման ծառայությունը և հաճախորդների հետ հարաբերությունները: Մեր ծառայությունները մշակված են այնպես, որ օգնեն ընկերություններին կրճատել ծախսերը, խնայել ժամանակը և ստանալ առավելագույն արդյունք ուղարկված փոստից, ինչի շնորհիվ հնարավոր է դառնում հավատարիմ և շահաբեր հաճախորդներ գտնել և պահել:

Հասցեական փոստային առաքման ծառայություն /պատվիրված նամակներ/- սա մի կատարյալ ռեսուրս է, երբ Դուք ցանկանում եք իրականացնել հասցեական նամակների պրոֆեսիոնալ առաքում Ձեր հավանական հաճախորդներին: Բիզնես նամակներ ուղարկելիս Ձեր և Ձեր հաճախորդի միջև առաջին շփման եզրն է դառնում և կարծիք է ստեղծում նամակի բովանդակության վերաբերյալ: Ձեր ծրարի արտաքին տեսքից է նաև կախված, թե որքան ճշգրիտ և արագ մենք կարող ենք տեղ հասցնել Ձեր նամակը:
ՀայՓոստի միջոցով Ձեր հաճախորդներին ուղարկեք Ձեր բիզնես նամակները և այլ հասցեական առաքմամբ ուղարկվող փաստաթղթեր՝ հատուկ ցածր գնով:


Ի՞նչ կարող եք ուղարկել

  • Չծալված փաստաթղթեր /բանկային քաղվածքներ, ծանուցագրեր, տարեկան հաշվետվություններ/
  • Տեղեկատվական նյութեր /բուլետեններ, տեղեկատվական թերթիկներ/
  • Շահույթ չհետապնդող կազմակերպությունների, քաղաքական կուսակցությունների և շարժումների, ինչպես նաև անհատների կողմից ուղարկվող գովազդային թերթիկներ, գովազդային նյութեր, կատալոգներ
  • Քաղաքական /ձայներ հավաքել և թիրախավորել քվեարկողների որոշակի խմբեր/
  • Գործարարությունից գործարարություն /բիզնես արտադրանքների և ծառայությունների զարգացում/

Ի՞նչ կարող եք շահել Դուք

  • Հարմար գին - ամենաարդյունավետ անհասցե առաքման մոտեցումը հաճախորդներին
  • Փոստային առաքանիների բաշխման ժամանակը` համաձայն հաճախորդի պահանջների և ցանկության
  • Խմբերի թիրախավորում. տեղեկատվական թերթիկների բաշխումն իրականացվում է այն տարածքներում, որոնք մշտապես ընտրվում են՝ ելնելով հաճախորդների կարիքներից
  • Բարձրորակ, արագ և վստահելի լիարժեք ծառայություն մեկ աղբյուրից
  • Գրավիչ սակագներ
  • Մեծ թվով հատուկ հավելյալ ծառայություններ /ավտոմատացված ծալում, առաքանու ծրարավորում, հասցեների և լոգոտիպի տպագրում, Հայփոստի հաճախորդների տվյալների շտեմարանից հասցեների տեսակավորում և տրամադրում/:

    Մանրամասն տեղեկությունների համար
    Մեր փորձառու թիմը պատրաստ է հոգալու ձեր կարիքները և տրամադրելու ձեզ համար ճիշտ լուծում: Եթե դուք ցանկանում եք ավելին իմանալ մեր աշխատանքի մասին, և թե ինչ կարող ենք մենք ձեզ առաջարկել, զանգահարեք մեզ կամ ուղարկեք էլեկտրոնային նամակ`

    Հեռ.` +374 10 514 542// +374 10 514 548
    Էլ-փոստ` directmail@haypost.am