Մանրամասն
Հետևել

Պարզ լիճՏավուշի մարզում, Դիլիջանից 9կմ հս-արլ., 1350 մ բարձության վրա։

Նամականիշեր Որտեղ գնել
Ֆիլատելիստական խանութ

2009թ. ապրիլի 29-ին Նալբանդյան փ. 28 հասցեով գտնվող 10-րդ փոստային բաժանմունքի տարածքում (Հանրապետության հրապարակում) "ՀայՓոստ" ՓԲԸ-ն բացեց "Ֆիլատելիստական անկյուն" մասնագիտացված ֆիլատելիստական խանութը: "Ֆիլատելիստական անկյունը" վաճառքի է առաջարկում նամականիշեր, գեղաթերթիկներ, նամականիշերի թեմատիկ հավաքածուներ, նամականիշերի տարեկան հավաքածուներ, քարտ-մաքսիմումներ, առաջին օրվա ծրարներ, փոստային բացիկներ, ֆիլատելիստական այլ պարագաներ: Ֆիլատելիստական անկյունում" դուք կարող եք գտնել նաև բացառիկ նվերներ, որոնք կօգնեն ընկալել ֆիլատելիայի իրական արժեքը:


"Ֆիլատելիստական անկյուն" խանութ սրահը բաց է՝


Երկուշաբթիից ուրբաթ` ժ.10:00-19:00,
Շաբաթ` ժ.10:00-17:00,

Կիրակի՝ ժ.10:00-15:00


Հայաստանից դուրս բնակվող իր հաճախորդներին «ՀայՓոստ» ՓԲԸ-ն հնարավորություն է ընձեռում ձեռք բերել նամականիշեր, գեղաթերթիկներ, առաջին օրվա ծրարներ, բացիկներ, տարեկան հավաքածուներ և այլ ֆիլատելիստական ապրանքներ առցանց: Գնումներ կատարելու համար, խնդրում ենք այցելել միջազգային ֆիլատելիստական վաճառքի համար նախատեսված մեր պաշտոնական կայքը՝ www.stamps.am հղումով: