Մանրամասն
Հետևել

The Republic Square (Armenian: Հանրապետության հրապարակ Hanrapetu'tyan Hraparak) is the large central town square in Yerevan, The square was designed by architect Alexander Tamanian within the 1924 main plan of Yerevan city. 

Փոստային ծառայություններ Փոստարկղեր
Անվանական փոստարկղեր

Փոստային անվանական արկղի տրամադրում և սպասարկում
Նալբանդյան 28 հասցեում գտնվող N 0010 փոստային բաժանմունքում



Դուք կարող եք այցելել փոստային բաժանմունք, որտեղ և Ձեր կողմից անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց, Դիմում/Պայմանագրի լրացնելուց և կնքելուց հետո Ձեզ կտրամադրվի փոստային անվանական արկղ:

Անհրաժեշտ փաստաթղթերը
Դիմումին կից ֆիզիկական անձ հաճախորդը ներկայացնում է անձնագիր (բնօրինակ և պատճեն).
Դիմումին կից իրավաբանական անձ հաճախորդը ներկայացնում է՝
իրավաբանական անձի կանոնադրությունը (բնօրինակ և պատճեն),
իրավաբանական անձի պետական գրանցման վկայականը (բնօրինակ և պատճեն),
պայմանագիրը կնքող անձի լիազորությունները հաստատող փաստաթուղթ,
իրավաբանական անձի անունից Պայմանագիրը կնքող անձիª ղեկավարի կամ լիազորված անձի անձնագիրը (բնօրինակ և պատճեն):

Եթե պայմանագիրը կնքող անձն իրավաբանական անձի միանձնյա գործադիր մարմինը ներկայացնող ղեկավարն է (տնօրեն, գործադիր տնօրեն, գլխավոր տնօրեն և այլն), ապա անհրաժեշտ է ներկայացնել պետ. ռեգիստրի վկայականի համապատասխան ներդիրը, իսկ եթե պայմանագիրը կնքող անձը հանդես է գալիս լիազորագրի հիման վրա, ապա պատշաճ կարգով կազմված լիազորագիրª իրավաբանական անձի կնիքով և ղեկավարի (տնօրենի, գործադիր տնօրենի, գլխավոր տնօրենի և այլն) ստորագրությամբ:

Դիմում/Պայմանագիրը կնքելուց հետո խնդրում ենք վճարումը կատարել կանխիկ եղանակով` փոստային բաժանմունքում կամ փոխանցումով` հետևյալ բանկային հաշվին` 1930003703150800, որից հետո փոստային բաժանմունք ներկայացնել փոխանցման անդորրագիրը:

Ծառայության գները Արժեքը (ՀՀ դրամ)
6 ամից 20000
12 ամիս 37000


Սակագները ներկայացված են ԱԱՀ-ով

Ի գիտություն



ՀայՓոստը պարտավորվում է Փոստային անվանական արկղի հասցեով ստացված առաքանիները բաժանմունքում ստացման օրը տեղադրել պահարանում:

ՀայՓոստը պարտավորվում է պահպանել ստացվող առաքանիների անվտանգությունը և չբացել փոստային անվանական արկղը Հաճախորդի բացակայությամբ, բացառությամբ պայմանագրով և օրենքով սահմանված դեպքերի:

Եթե Փոստային անվանական արկղի հասցեով ստացվել է այնպիսի փոստային առաքանի, որը հնարավոր չէ տեղադրել Փոստային անվանական արկղում, ապա նույն օրը փոստային բաժանմունքի պատասխանատու աշխատակիցը փոստային անվանական արկղում տեղադրում է համապատասխան ծանուցում նման փոստային առաքանի ստացված լինելու վերաբերյալ, որում նշվում են փոստային առաքանու վավերապայմանները, իսկ փոստային առաքանին պահվում է փոստային բաժանմունքում: Նման փոստային առաքանիները տրամադրվում են Հաճախորդինª վերջինիս պահանջով (փոստային բաժանմունք ներկայանալու օրը):

Եթե փոստային անվանական արկղի հասցեով ստացվել է Փոստային դրամական փոխանցում, ապա նույն օրը փոստային բաժանմունքի պատասխանատու աշխատակիցը փոստային անվանական արկղում տեղադրում է դրամական փոխանցման վերաբերյալ համապատասխան ծանուցում, որում նշվում են դրամական փոխանցման վավերապայմաները: Դրամական փոխանցումները տրամադրվում են Հաճախորդին վերջինիս պահանջով (փոստային բաժանմունք ներկայանալու օրը):

Պայմանագրի չվերակնքման (Պայմանագիրը լուծելու) դեպքում Հաճախորդը պարտավոր է ներկայանալ փոստային բաժանմունք, ստանալ փոստային անվանական արկղի հասցեով ստացված փոստային առաքանիները և հանձնել փոստային անվանական պահարանի բանալին:

Եթե Հաճախորդը ցանկանում է վերակնքել Պայմանագիրը, ապա ՀայՓոստի ծանուցումն ստանալուց հետո եռօրյա ժամկետում կամ սեփական նախաձեռնությամբ պարտավոր է սույն Պայմանագրում նշված էլեկտրոնային փոստով post0010@haypost.am կամ հեռախոսի միջոցով /010-514610/ ծանուցել ՀայՓոստին Պայմանագրի վերակնքման վերաբերյալ:

Պայմանագրի վերակնքման համար Հաճախորդը պարտավոր է կատարել հետևյալ գործողությունները՝
լրացնել համապատասխան դիմումը,
ՀայՓոստի համապատասխան փոստային բաժանմունքում կատարել կանխիկ վճարում կամ հետևյալ բանկային հաշվին - հ/հ 1930003703150800 - փոխանցել ներկայացված սակագներին և Պայմանագրի վերակնքման ժամկետին համապատասխան դրամական միջոցներ և փոխանցման փաստաթուղթը դիմումի հետ միասին ներկայացնել համապատասխան փոստային բաժանմունք:

Այն դեպքերում, երբ Պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց հետո ծանուցված Հաճախորդը չի ներկայանում փոստային բաժանմունք և չի ստանում Փոստային անվանական արկղում առկա և/կամ փոստային անվանական արկղի հասցեով ստացված ու փոստային բաժանմունքում պահվող փոստային առաքանիները և/կամ դրամական միջոցները, ինչպես նաև Պայմանագրով սահմանված կարգով առաջարկ չի ներկայացնում Պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ, ապա նշված փոստային առաքանիները դասակարգվում են որպես չպահանջված փոստային առաքանիներ, իսկ դրամական միջոցներըª որպես չպահանջված դրամական միջոցներ, և դրանց նկատմամբ կիրառվում են չպահանջված փոստային առաքանիների և դրամական միջոցների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված պայմանները:
Պայմանագրի չվերակնքելու /պայմանագիրը լուծելու/ դեպքում փոստային անվանական պահարանի բանալին/փականը փոխարինվում է նոր բանալիով/փականով, այնպես որ նոր Հաճախորդին տրամադրվի նոր բանալիով փոստային անվանական պահարան: Պայմանագրով նախատեսված փոստային ծառայությունների (փոստային առաքանիների ընդունումը և այլն) մատուցումն իրականացվում է ՀՀ օրենսդրությամբ, ՀՀ միջազգային պայմանագրերով և Հայփոստի գործունեության նկատմամբ կիրառելի այլ իրավական ակտերով սահմանված ժամկետներում և պայմաններով: