Կարդալը միշտ նորաձև է:
Բովանդակալից դարձրեք Ձեր ժամանցը՝ ընթերցանությամբ: Հետաքրքրված եք քաղաքականությա՞մբ, հոգում եք Ձեր առողջության մասի՞ն, հետևում եք նորաձևությա՞նը, զբաղվում եք գյուղատնտեսությա՞մբ կամ պարզապես ցանկանում եք լիցքաթափվել և լրացնել Ձեր ազատ ժամանա՞կը… Կախված Ձեր զբաղմունքից, տարիքից, սեռից և նախասիրություններից՝ կատարեք ընտրություն «Հայփոստ» ՓԲԸ-ի բաժանորդագրության 2018 թվականի կատալոգի մեծ տեսականուց, իսկ մեր թիմը կհոգա Ձեր հարմարավետության մասին՝ առաքելով բաժանորդագրված պարբերականները՝ Ձեր իսկ նախընտրած հասցեով:
Մենք ապահովում ենք
- Անհատական մոտեցում յուրաքանչյուր բաժանորդին
- Պարբերականների առաքում Ձեր կողմից նշված հասցեով կամ պահպանում փոստային բաժանմունքներում (ցպահանջ)
- Անփոփոխ գներ բաժանորդագրության ողջ ժամանակահատվածում
- Պարբերականների առաքում խոշոր բաժանորդներին հատուկ երթուղիով
- Բաժանորդագրված պարբերականների տեսականու և քանակի ճկուն փոփոխության հնարավորություն:
Բաժանորդագրության պայմանները.
«Հայփոստ» ՓԲԸ-ի միջոցով բաժանորդագրովելու պայմանները.
- Եռանիշ դասիչով* պարբերականների բաժանորդագրությունը կատարվում է ընթացիկ տարվա կտրվածքով՝ 1-12 ամիսների համար, իսկ բաժանորդագրման վերջնաժամկետը նախորդ ամսվա 25-ն է: Ընդ որում՝ բաժանորդագրությունը համարվում է կայացած՝ համապատասխան վճարում կատարելուց հետո:
Օրինակ՝ եթե ցանկանում եք բաժանորդագրվել «Անկախ» օրաթերթին՝ սկսած ապրիլ ամսից, ապա անհրաժեշտ է բաժանորդագրվել և կատարել վճարում մինչև մարտի 25-ը: Ընդ որում՝ տվյալ պարագայում բաժանորդագրման առավելագույն ժամկետը կլինի 9 ամիս:
- Հնգանիշ դասիչով պարբերականների բաժանորդագրությունը կատարվում է ընթացիկ կիսամյակի կտրվածքով՝ 1-6 ամիսների համար, իսկ բաժանորդագրման վերջնաժամկետը նախորդ ամսվա 15-ն է: Ընդ որում՝ բաժանորդագրությունը համարվում է կայացած՝ համապատասխան վճարում կատարելուց հետո:
Օրինակ՝ եթե ցանկանում եք բաժանորդագրվել «НАУКА И ЖИЗНЬ» ամսագրին՝ սկսած ապրիլ ամսից, ապա անհրաժեշտ է բաժանորդագրվել և կատարել վճարում մինչև մարտի 15-ը: Ընդ որում՝ տվյալ պարագայում բաժանորդագրման առավելագույն ժամկետը կլինի 3 ամիս:
*Դասիչ – պարբերականի ինդենտիֆիկացման կոդն է (եռանիշ կամ հնգանիշ թիվ), որը նշված է պարբերականի անվան առջև:
Ո՞վ կարող է բաժանորդագրվել
Բաժանորդագրվել կարող է ցանկացած ֆիզիկական և իրավաբանական անձ՝ ինչպես մոտենալով «Հայփոստ» ՓԲԸ-ի ցանկացած բաժանմունք, այնպես էլ on-line տարբերակով:
Իրավաբանական անձիք բաժանորդագրվելու համար պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
ա) Դիմում՝ կազմակերպության բլանկի վրա
բ) Կազմակերպության գրանցման վկայագրի պատճեն
գ) Կազմակերպության ղեկավարի անձնագրի պատճեն
Փաստաթղերը կարող են ներկայացվել ինչպես «Հայփոստ» ՓԲԸ-ի բաժանորդագրության բաժին՝ Երևան, 0002, Սարյան 22 հասցեով, կամ համապատասխան փոստային մասնաճյուղ՝ ՀՀ մարզերում, այնպես էլ «Հայփոստ» ՓԲԸ ցանկացած փոստային բաժանմունք:
Եթե Դուք ունեք հարցեր կապված մեր ծառայության կամ տեխնիկական մանրամասների հետ, կարող եք դիմել «ՀայՓոստ» ՓԲԸ-ի բաժանորդագրության բաժին: Հեռ. (010) 514 514 // (010) 514 547 կամ գրել էլ. հասցեով՝ [email protected]