«ՀայՓոստ» ՓԲԸ-ն, որպես փոստային բաժանմունքների ամենամեծ ցանց ունեցող կազմակերպություն Հայաստանում և շահագրգռված լինելով իր բաժանմունքներ այցելող հաճախորդներին տարբեր տեսակի որակյալ ծառայություններ մատուցելու մեջ, հնարավորություն է ընձեռում իրավաբանական անձանց առևտրային շահագործում և օգտագործում իրականացնելու համար նախատեսված «ՀայՓոստ» ՓԲԸ-ին պատկանող տարածքներում մանրածախ առևտրի իրավունքի փոխանցման հիմքերով առևտրային գործունեություն ծավալելու:
«ՀայՓոստ» ՓԲԸ-իԿոմերցիոն վարչության անշարժ գույքի բիզնես միավորը կազմակերպում է ՀայՓոստին պատկանող կոմերցիոն նպատակներով առանձնացված տարածքների վարձակալական հիմունքներով տրամադրման գործընթացը:
Հատկանշական է, որ կոմերցիոն տարածքների մակերեսները տատանվում են մոտավորապես 2քմ-ից մինչև 300քմ, ունենլ այն աշխարհագրություն, առանձնանումենամ են տարբեր նախագծային կառուցվածքներով, հարմար և մատչելի են կոմերցիոն տեսանկյունից:
Գործընկերների կողմից օգտագործվող տարածքների արժևորման գործում կարևոր և նշանակալի դեր ունի տվյալ տեղամասի բաժանմունքը: Փոստային բաժանմունք այցելող յուրաքանչյուր քաղաքացի պոտենցիալ հաճախորդ է բաժանմունքին կից տարածքներում գործող բիզնեսի համար: Այս պարզ պատճառով տարածքը կոմերցիոն նպատակով շահագործելը հնարավորություն է ընձեռում անշարժ գույքի շուկայում առաջարկվող կոմերցիոն տարածքների ցուցակում ուրույն տեղ զբաղեցնել` չունենալով մրցակիցներ: Առանձնահատուկ հնարավորություն է ընձեռնված գործընկերներին առաջարկել մի քանի նույնատիպ կոմերցիոն տարածքներ ցանցային բիզնես կազմակերպելու համար:
Անհրաժեշտ փաստաթղթեր
- Դիմում
- Պետռեգիստրի գրանցման վկայական (պատճեն)
- Կանոնադրություն/անհրաժեշտության դեպքում/
- Հարկ վճարողի հաշվառման համար (պատճեն)
- Տնօրենի կամ Ա/Ձ-ի անձնագիր (պատճեն)
Գործընթաց
- Քննարկվում է դիմում հայտը
- Սահմանվում է վարձավճարի չափը (ըստ գոտիների)
- Նախապես գույքագրվում է տարածքում առկա գույքը
- Լուսանկարի միջոցով ամրագրվում է նախնական վիճակը
- Կնքվում է վարձակալության պայմանագիր
- Կազմվում է հանձնման-ընդունման ակտ
հեռ. +374 10 514 551