«ՀայՓոստ» ՓԲԸ-ն ՀՀ-ում իրականացնում է տարբեր հարկատեսակների հավաքագրումը Երևանի փոստային բաժանմունքների, մարզային փոստային բաժանմունքների, ինչպես նաև ՀՀ Անշարժ գույքի կադաստրին և թաղապետարաններին կից փոստային բաժանմունքների հենակետերի միջոցով:
«ՀայՓոստ» ՓԲԸ փոստային բաժանմունքներում կարող եք վճարել հարկեր, տուրքեր և այլ պետական վճարներ:
Հայփոստ ՓԲԸ կողմից հարկերի, տուրքերի և այլ պետական վճարների հավաքագրումը կատարվում է հետևյալ կերպ`
- Քաղաքացին այցելում է փոստային բաժանմունք,
- Ներկայացնում է տվյալ հարկատեսակի /կամ այլ վճարման/ իր պահանջը,
- Փոստային բաժանմունքի աշխատակիցը ճշտում և մուտքագրում է յուրաքանչյուր հարկատեսակի /կամ այլ վճարման/ հետ կապված տեղեկատվությունը,
- Քաղաքացին կատարում է վճարումը, որից հետո փոստային բաժանմունքի աշխատակիցը նրան է տրամադրում վճարման անդորրագիրը, որի մյուս օրինակը պահում է իր մոտ:
Այսուհետ կարող եք Հայփոստի փոստային բաժանմունքներում վճարում կատարել նաև կենտրոնական գանձապետարանի հետևյալ հաշվեհամարներին՝
- Ավտոկայանատեղի նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով վարչական տուգանքի թիվ 900015211619 հաշվեհամարին,
- Ավտոկայանատեղի տեղական տուրքի թիվ 900015211593 հաշվեհամարին:
Մատուցվող ծառայությունների դիմաց գործում են հետևյալ միջնորդավճարները՝
- Մինչև 1000 դր վճարվող գումարի դեպքում՝ 100 դրամ,
- 1001 դրամ և ավել վճարվող գումարի դեպքում 1%, նվազագույնը՝ 300 դրամ:
Նշում. հարկեր և տուրքեր վճարելու համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր և հանրային ծառայության համարանիշ /ՀԾՀ/, ՀՀ Ոստիկանության վճարումների համար՝ վարորդական իրավունք, մեքենայի տեխ.անձնագիր, տուգանքի ակտ: