Մանրամասն
Հետևել

Սևանա լիճ (նաև՝ Գեղամա ծով), լիճ ՀայաստանիԳեղարքունիքի մարզում։ Հայաստանի Հանրապետության ամենախոշոր, իսկ Հայկական բարձրավանդակի՝ մեծությամբ երրորդ լիճը (Վանա լճից և Ուրմիա լճից հետո)։

Նորություններ Նորություններ
Հայաստանի և Բելառուսի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին նվիրված մեկ նամականիշով գեղաթերթիկի մարման պաշտոնական արարողություն

Հայաստանի և Բելառուսի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին նվիրված մեկ նամականիշով գեղաթերթիկի մարման պաշտոնական արարողություն

Հոկտեմբերի 24-ին Մինսկում և Երևանում տեղի ունեցավ Հայաստանի և Բելառուսի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին նվիրված մեկ նամականիշով գեղաթերթիկի մարման պաշտոնական արարողությունը:
Գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է հայ նկարիչ Մարտիրոս Սարյանի՝ 1945 թվականի Արարատը գարնանը ստեղծագործությունը և բելառուսական նկարիչ Վ.Ցվիրկայի 1974 թվականի Բելառուսական բնանկար ստեղծագործությունը:

Նամականիշի վրա պատկերված են Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության զինանշանները:

Մարումն իրականացրեցին Հայաստանի Հանրապետության Արտաքին Գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը, Հայաստանի Հանրապետության Տրանսպորտի եւ Կապի փոխնախարար Անդրանիկ Ալեքսանյանը, Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեպան Սուխարենկոն, Հայփոստ ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը:

Դիզայներներ՝ Դ.Դովլաթյան, Իվ.Լուկին
Տպաքանակը՝ 20 000 հատ
Տպարանը՝ Cartor, Ֆրանսիա

Միջոցառմանը ներկա էին ՀՀ արտգործնախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Միխնեվիչը, Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը, Հայաստանի Հանրապետության սահմանված և ԱՊՀ այլ մարմինների մշտական լիազոր ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը, Բելառուսի ազգային արվեստի թանգարանի գլխավոր տնօրեն Վլադիմիր Պրոկոպցովը, «Բելպոչտա» փոստային ծառայության հանրապետական ունիտար ձեռնարկության գլխավոր տնօրեն Իրինա Սակսոնովան:

Ֆոտոալբոմ (8)