Մանրամասն
Հետևել

Հայրավանք, Հայր Հովհաննու վանք, Մարդաղավնյաց վանք, ՀՀ Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղի հյուսիս-արևելյան կողմում, Սևանա լճի ափին։

Նորություններ Նորություններ
Նամականիշ նվիրված Անտոն Քոչինյանի 100- ամյակին

Նամականիշ նվիրված Անտոն Քոչինյանի 100- ամյակին

Հոկտեմբերի 25-ին տեղի ունեցավ Հայաստանի Կոմունիստական Կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար և Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Նախարարների խորհրդի նախագահ Անտոն Քոչինյանի 100-ամյակին նվիրված նամականիշի մարման պաշտոնական արարողությունը:

Նամականիշի վրա պատկերված է ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար և ՀԽՍՀ Նախարարների խորհրդի նախագահ Անտոն Քոչինյանը` Երևան քաղաքի և Արարատ լեռան խորապատկերին:

Անտոն Երվանդի Քոչինյանը ծնվել է 1913թ. նոյեմբերի 25-ին Լոռու մարզի Վահագնի գյուղում: 1966-74թթ. զբաղեցրել է ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնը, 1952-1966թթ. եղել է ՀԽՍՀ Նախարարների խորհրդի նախագահ: Քոչինյանը մեծ ներդրում ունի երկրի տնտեսական և մշակութային առաջընթացում: Մահացել է 1990թ. Դեկտեմբերի 1-ին:

Դիզայներ՝ Դավիթ Դովլաթյան
Տպաքանակը՝ 40 000 հատ
Տպարանը՝ Cartor, Ֆրանսիա

Ֆոտոալբոմ (2)