Մանրամասն
Հետևել

The Republic Square (Armenian: Հանրապետության հրապարակ Hanrapetu'tyan Hraparak) is the large central town square in Yerevan, The square was designed by architect Alexander Tamanian within the 1924 main plan of Yerevan city. 

Նորություններ Նորություններ
Նոր նամականիշ` նվիրված Գյումրիին

Նոր նամականիշ` նվիրված Գյումրիին

Նոյեմբերի 11-ին Գյումրիում, Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի շենքում, մարվեց եւ շրջանառության մեջ մտավ նոր նամականիշ: Թողարկումը նվիրված է Գյումրին՝ 2013 թ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակելուն: Նամականիշի և կից կուպոնների վրա պատկերված են հին Գյումրին և <Գյումրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք>-ի լոգոտիպը:

Մարման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը, ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ Տրանսպորտի և կապի փոխնախարար Անդրանիկ Ալեքսանյանը, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Հայփոստ ՓԲԸ Գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը, ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Սմբատյանը:


2012 թվականի դեկտեմբերի 5-ին, Աշգաբադում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում Գյումրին հայտարարվել է 2013 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք: Գյումրիից բացի, 2013 թվականին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք են հռչակվել նաև Բելառուսի Մոգիլյովը և Ադրբեջանի Գաբալան:


Տեխնիկական տվյալները
Դիզայնը` Տաթևիկ Եսայան, Վահագն Մկրտչյան
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Տպագրությունը` օֆսեթ
Անվանագինը` 560 ՀՀ դրամ
Տպաքանակը` 40 000


<Հայփոստ Թրասթ Մենեջմենթ>
<Հայփոստ> ՓԲԸ

Ֆոտոալբոմ (3)