Մանրամասն
Հետևել

Սևանա լիճ (նաև՝ Գեղամա ծով), լիճ ՀայաստանիԳեղարքունիքի մարզում։ Հայաստանի Հանրապետության ամենախոշոր, իսկ Հայկական բարձրավանդակի՝ մեծությամբ երրորդ լիճը (Վանա լճից և Ուրմիա լճից հետո)։

Նորություններ Նորություններ
Նոր նամականիշ` նվիրված նախագահի մրցանակին

Նոր նամականիշ` նվիրված նախագահի մրցանակին

Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 15-ին ընդունել է Կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության և «Թեքնո վիժն» ընկերության նախագահ, «Հիտաչի» ընկերության նախկին գործադիր տնօրեն, Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի մրցանակին արժանացած Ցուգիո Մակիմոտոյին:

Հանդիպումից հետո Նախագահի նստավայրում տեղի է ունեցել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակին նվիրված նամականիշերի մարման արարողությունը: Նամականիշերից մեկին պատկերված է ՀՀ Նախագահի մրցանակը, մյուսին՝ դափնեկրին տրվող հուշամեդալը, իսկ խորապատկերին պատկերված է սահմանների բացակայությունը խորհրդանշող երկրագունդը: Հիշյալ երկու նամականիշերից բացի կթողարկվի նաև փոստային բացիկ, որի վրա պատկերված կլինեն նախորդ երեք մրցանակակիրները:

Մարումն իրականացրին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, «Թեքնո վիժն» ընկերության նախագահ, «Հիտաչի» ընկերության նախկին գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն, ՀՀ Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, «Հայփոստ Թրասթ Մենեջմենթի» կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Տեխնիկական տվյալները.

Դիզայնը` Տաթևիկ Եսայան, Վահագն Մկրտչյան
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Անվանագինը` 180 ՀՀ դրամ, 220 ՀՀ դրամ
Տպաքանակը` 40 000 x 2



«Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»
«Հայփոստ» ՓԲԸ

Ֆոտոալբոմ (4)