Մանրամասն
Հետևել

Նորատուսի գերեզմանատուն, հայկական միջնադարյան գերեզմանոց Նորատուս գյուղի հարավարևելյան մասում։ Խաչքարերը թվագրվում են 9-17(18)-րդ դարերին։ Այժմ՝ Ջուղայի խաչքարերի ոչնչացումից հետո, խաչքարների ամենամեծ համալիրն է։

Նամականիշեր Նամականիշեր և փոստային արտադրանք
Ակադեմիկոս Նորայր Սիսակյանի ծննդյան 100-ամյակը

Ակադեմիկոս Նորայր Սիսակյանի ծննդյան 100-ամյակը

Թողարկման օրը` 26 հոկտեմբերի 2007թ.
Դիզայնը՝ Վարդան Վարդանյան

Չափսերը ` 40,64 x 24,13 մմ
Տպարանը` Joh. Enschede Stamps B.V., Նիդեռլանդներ

Տպաքանակը` 30 000

Նորայր Սիսակյանը (1907-1966) կենսաքիմիկոս է, ԽՍՀՄ ԳԱ Նախագահության անդամ, ՅՈՒՆԵՍԿO-ի կոնֆերանսի 13-րդ նստաշրջանի նախագահ, 1965-ից` Աստղագնացության միջազգային ակադեմիայի փոխնախագահ:
Սիսակյանի աշխատանքները վերաբերում են տեխնիկական կենսաքիմիայի և տիեզերական կենսաբանության հարցերին: