Մանրամասն
Հետևել

Խոր Վիրապ, Խոր վիրապի վանք, ճարտարապետական հուշարձան, XVII դարի վանք-ամրոց Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ոստան գավառում:

Նամականիշեր Նամականիշեր և փոստային արտադրանք
Հայկական կոնյակի տեխնոլոգ Մարգար Սեդրակյանի ծննդյան 100-ամյակը

Հայկական կոնյակի տեխնոլոգ Մարգար Սեդրակյանի ծննդյան 100-ամյակը

Թողարկման օրը` 14 սեպտեմբերի 2007թ.
Դիզայնը՝ Հարություն Սամուելյան

Չափսերը` 40,64 x 24,13մմ
Տպարանը` Joh. Enschede Stamps B.V., Նիդեռլանդներ

Տպաքանակը` 30 000

Մարգար Սեդրակյանը (1907-1973), Հայաստանում կոնյակի արտադրության նոր տեխնոլոգիայի հիմնադիրներից է: 1927թ.-ից աշխատել է կոնյակի արտադրության բնագավառում: Մարգար Սեդրակյանը ստեղծել է "Հոբելյանական", "Ընտիր", "Դվին", "Երևան", "Տոնական", "Ախթամար", "40 տարի", "Հայաստան", "50 տարի", "Նաիրի" կոնյակները: 1966թ. Մարգար Սեդրակյանին շնորհվել է "Կոնյակի արտադրության բարձր վարպետ" կոչումը: Նրա հիշատակին է նվիրված "Վասպուրական" կոնյակը: