Մանրամասն
Հետևել

Կասկադ համալիր, ճարտարապետական-կոթողային համալիր Երևանում։ Ստեղծվել է 1970 թ.։ 

Նամականիշեր Նամականիշեր և փոստային արտադրանք
Գուսան Շերամի ծննդյան 150-ամյակը

Գուսան Շերամի ծննդյան 150-ամյակը

Թողարկման օրը` 13 սեպտեմբերի 2007թ.
Հեղինակ` Ա.Գասպարյան
Չափսերը` 24,31 x 40,64 մմ
Տպարանը` Joh. Enschede Stamps B.V., Նիդեռլանդներ

Տպաքանակը` 30 000

Գուսան Շերամ (Տալյան Գրիգոր Կարապետի, 1857-1938) ծնվել է Ալեքսանդրապոլում: Հայ գուսան-երգահան, ժամանակակից գուսանական երգարվեստի սկզբնավորող: Նրբին երգեր հորինելու համար նրան անվանել են Շերամ: 1905թ. հրատարակվում է նրա "Գանգատի շանթեր" գրքույկը: 1915թ. լույս է տեսնում "Անզուսպ արշավ" ժողովածուն: Որպես երգահան` դիմել է հայկական երգարվեստի ակունքներին` զարգացնելով մեղեդու գունագեղությունն ու հուզականությունը: Շերամի երգերի մեղեդիները նոտագրված և հրատարակված են: