Մանրամասն
Հետևել

The Opera House in Armenia boasts a tradition of centuries; its foundation and the first period of activity in Yerevan go back to the second half of the 19th century.

Կորպորատիվ ծառայություններ Մանրածախ առևտուր
Մանրածախ առևտրի ծառայություններ

Իր ավանդական փոստային ծառայություններից բացի, "ՀայՓոստ" ՓԲԸ-ն առաջարկում է մանրածախ ապրանքների լայն տեսականի: Մեր նպատակն է սպառողների համար ստեղծել պատճառներ փոստային բաժանմունքներ այցելելու համար, առաջարկելով`

  • մրցակցային ապրանքների տեսականի
  • մրցակցային գներ ապրանքների ողջ տեսականու համար
  • բարձր որակ
  • պաշարների անընդհատության ապահովում

Ապրանքների որակային, գնային կամ այլ խնդրի վերաբերյալ որևէ ինֆորմացիա կամ առաջարկ ունենալու դեպքում խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ:


Մեր ծածկույթը

Ի շնորհիվ Հայաստանում ամենամեծ փոստային ցանցի` մեր մանրածախ ծառայությունները հասանելի են ՀՀ գրեթե բոլոր հեռավոր քաղաքներում և գյուղերում:

Այս հանգամանքը ընդգծում է Հայփոստի կողմից մատուցվող մանրածախ ծառայությունների կարևորությունը և եզակիությունը ՀՀ ողջ տարածքում:

Փաստորեն, "ՀայՓոստ" ՓԲԸ-ն ամենամեծ մանրածախ վաճառքի ցանցն է Հայաստանում:


Ապրանքատեսականի

Մենք առաջարկում ենք բազմազան որակյալ ապրանքներ մրցակցային գներով`

  • պարբերականներ (օրաթերթեր,շաբաթաթերթեր,ամսագրեր, խաչբառեր և այլն)
  • գրքեր
  • բջջային համարներ և լիցքավորման քարտեր
  • փոստային ապրանքներ (ծրարներ,բացիկներ, արկղեր)
  • գրենական պիտույքներ
  • տնտեսական ապրանքներ
  • սնունդ
  • վիճակախաղի տոմսեր
  • ինտերնետի, ֆաքսի, պատճենահանման և սքանի ծառայություններ

Մատակարարների համար

"ՀայՓոստ" ՓԲԸ-ն ուրախ է հրավիրել մատակարարներին համագործակցության համար:

Մենք գործում ենք Գործակալի Հանձնարարության պայմանագրի հիմունքներով: Պայմանագրի ձև:


Մեզ հետ համագործակցման պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են`

  • Դիմում
  • Պետ. գրանցման վկայականը
  • Դիմողի անձնագիրը
  • Հաշվեհամարի տվյալները
  • Կանոնադրությունը
  • ՀՎՀՀ-ն
  • Հեռախոսահամարը
  • Ապրանքատեսակի նմուշը

Ինչ կարող եք ձեռք բերել մեզ հետ համագործակցության շնորհիվ?

  • Շուրջ 900 լրացուցիչ վաճառքի կետ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում
  • Մատակարարում առանց բեռնափոխադրման ծախսերի, քանի որ այն հոգում է "ՀայՓոստ"-ը
  • Հասանելիությունը նույնիսկ շատ հեռավոր եւ դժվար հասանելի բնակավայրերում
  • Ցուցադրման և կամ այլ լրացուցիչ վճարումների բացակայություն
  • Համագործակցություն վստահելի գործընկերոջ հետ, առանց բիզնես ռիսկի

Շուկայի առաջատարները համագործակցում են մեզ հետ


Մեր հետագա քայլերը

Մոտ ապագայում "ՀայՓոստ" ՓԲԸ-ն նախատեսում է ընդլայնել մանրածախ ծառայությունների ապրանքատեսակների ցանկը` առաջարկելով "ՀայՓոստ" ՓԲԸ փոստային բաժանմունքներ այցելող քաղաքացիներին ավելի լայն տեսականի:


Մենք գնահատում ենք Ձեր վստահությունը


Կապը մեզ հետ :

Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կամ առաջարկներ ունենալու դեպքում զանգահարեք մեզ հետևյալ հեռախոսահամարներով`

+374 10 514 593, +374 10 514 514, +374 95 984 006 կամ ուղարկեք նամակ հետևյալ էլ. հասցեին` retail@haypost.am