Մանրամասն
Հետևել

The Republic Square (Armenian: Հանրապետության հրապարակ Hanrapetu'tyan Hraparak) is the large central town square in Yerevan, The square was designed by architect Alexander Tamanian within the 1924 main plan of Yerevan city. 

Նորություններ Նորություններ
Նոր նամականիշեր` նվիրված հայ հետախույզներին

Նոր նամականիշեր` նվիրված հայ հետախույզներին

Մայիսի 20-ին մարվեցին և շրջանառության մեջ դրվեցին «Հայկական հետքը հետախուզությունում» թեմային նվիրված մեկ նամականիշով գեղաթերթիկ և չորս նամականիշ:

Մեկ նամականիշով գեղաթերթիկը, որը նվիրված է հայազգի լեգենդար Խորհրդային հետախույզ Գևորգ Վարդանյանին, պատկերում է Գևորգ Վարդանյանի դիմանկարը երկրագնդի երկու կիսագնդերի խորապատկերին: Նամականիշի ձախ անկյունում ներկայացված է Գևորգ Վարդանյանին շնորհված ԽՍՀՄ հերոսի շքանշանը:

Գեղաթերթիկի խորապատկերին պատկերված է սիմվոլիկ հետախույզի ուրվագիծը և խոշորացույց, որտեղ թաքնված է «SECRET» բառը:

Չորս նամականիշերի վրա պատկերված են հայազգի լեգենդար հետախույզներ Հակոբ Դավթյանը, Իվան Աղայանցը, Հայկ Հովակիմյանը և Աշոտ Հակոբյանը երկրագնդի երկու կիսագնդերի և խոշորացույցի խորապատկերին:

Պաշտոնական մարման արարողությանը մասնակցեցին և ելույթ ունեցան Գևորգ Վարդանյանի այրի և զինակից Գոհար Վարդանյանը, Հայկ Հովակիմյանի թոռնուհի Կարինե Դարբինյանը, ՀՀ Տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը, ԱԱԾ Տնօրենի տեղակալ- հետախուզության գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Գարեգին Մխիթարյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը, ՀՀ Պատերազմի զինված ուժերի կոմիտեի նախագահ, գնդապետ Պետրոս Պետրոսյանը, «Հայփոստ Թրասթ Մենեջմենթի» Գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, «Հայփոստ» ՓԲԸ Գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը, բազմաթիվ հյուրեր:

Ֆոտոալբոմ (3)