Մանրամասն
Հետևել

Հայրավանք, Հայր Հովհաննու վանք, Մարդաղավնյաց վանք, ՀՀ Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղի հյուսիս-արևելյան կողմում, Սևանա լճի ափին։

Նորություններ Նորություններ
Եվրոպա 2014. Ազգային երաժշտական նվագարաններ

Եվրոպա 2014. Ազգային երաժշտական նվագարաններ

Նամականիշերից մեկի վրա պատկերված է հին հայկական «ՊԿՈՒ» նվագարանը, իսկ երկրորդ նամականիշը ներկայացնում է «ԶՈՒՌՆԱ» երաժշտական նվագարանը:

«ՊԿՈՒ» նամականիշի վրա պատկերված է պկու երաժշտական գործիքը, իսկ խորապատկերին ներկայացված է հատված հայկական մանրանկարչությունից, որտեղ պատկերված է պկու նվագող երաժիշտ:

Նշենք, որ այս տարի «ՊԿՈՒ» նամականիշը ներկայացված է «PostEurop»-ի՝ եվրոպական փոստային օպերատորների ասոցիացիայի կողմից հայտարարված ամենամյա միջազգային մրցույթին (http://www.posteurop.org/StampContest; http://europa-stamps.blogspot.com/2014/04/armenia-2014.html).

«ԶՈՒՌՆԱ» նամականիշի վրա պատկերված է զուռնա երաժշտական գործիքը, իսկ խորապատկերին ներկայացված է զարդանախշ հայկական մանրանկարչությունից, որտեղ պատկերված է զուռնա նվագող կենդանակերպ կին:

Ֆոտոալբոմ (1)