Մանրամասն
Հետևել

Կասկադ համալիր, ճարտարապետական-կոթողային համալիր Երևանում։ Ստեղծվել է 1970 թ.։ 

Փոստային ծառայություններ Նամակներ եւ ծանրոցներ
Միջազգային պատասխան կտրոններ

Միջազգային պատասխան կտրոններ

Եթե Դուք այնպիսի ապրանքներ կամ ծառայություններ եք ուղարկում կամ առաջարկում, որոնք հասցեատիրոջ կողմից փոստով պատասխան են պահանջում, ապա մեր Միջազգային պատասխան կտրոնները ամենադյուրին և մատչելի լուծումն են:

Ի՞նչ է Միջազգային պատասխան կտրոնը

Միջազգային պատասխան կտրոնները Ձեր գնած կտրոններն են, որոնք Դուք ծրարով ուղարկում եք Համաշխարհային փոստային միության անդամ որևէ երկրում բնակվող ստացողին: ՄՊԿ-ի նպատակն այն է, որ հնարավոր լինի արտերկիր որևէ մեկին նամակ ուղարկելիս միաժամանակ ուղարկել պատասխանի համար վճարման փոստային նշանի արժեքը: Ձեր հասցեատերը կտրոնի դիմաց կարող է փոստային նամականիշ ստանալ (կամ նախապես տպված նամականիշով առաքանի)՝ միջազգային օդային տրանսպորտով առաքվող նամակի համար նախատեսված նվազագույն վճարման փոստային նշանի արժեքով:


Սակագներ և արժեքներ

ՄՊԿ-ն կարելի է փոխանակել ՀՓՄ անդամ երկրներից մեկից մյուսն օդային տրանսպորտով առաքվող՝ մինչև 20 գրամ քաշ ունեցող մեկ միջազգային հասարակ նամակի նվազագույն արժեքին համապատասխան փոստային նամականիշերով:

Ձե՛ռք բերեք Միջազգային պատասխան կտրոնները յուրաքանչյուր փոստային բաժանմունքից՝ 1350 դրամով:


Ինչպես են գործում Միջազգային պատասխան կտրոնները. օրինակ

  1. Դուք գործնական թղթակցություն եք ուղարկում Հայաստանից արտերկիր: Ձեր ծրարը պարունակում է Միջազգային պատասխան կտրոն, որը Դուք գնել եք Ձեր տեղական փոստային բաժանմունքից:
  2. Ձեր հասցեատերը կտրոնը տանում է տվյալ երկրի փոստային բաժանմունք և այն փոխանակում է փոստային վճարման նշանի դիմաց:
  3. Փոստային վճարման նշանն օգտագործվում է ծրարը վերադարձնելու համար՝ թույլ տալով, որ ստացողն առանց որևէ ծախս կատարելու պատասխանի Ձեզ: